Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշխարհը պատրաստվում է հետնիկոլական Հայաստանին, իսկ մե՞նք…Անդրանիկ Թևանյան

16/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատերազմից ու խաղաղությունից անդին. աշխարհը պատրաստվում է հետնիկոլական Հայաստանին, իսկ մե՞նք:

Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
Նա, մասնավորապես, գրել է.

«Պետք է իրատես լինել եւ հասկանալ, որ միջազգային հանրությունը երկար չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը, քանի որ այն սպառնում է տարածաշրջանային համագործակցությանն ու անվտանգությանը, ինչպես նաեւ Արեւմուտքի նավթային շահերին։ …

Վտանգավոր մոլորությունն այն է, թե Ղարաբաղի հակառակորդը Ադրբեջանն է, որին կարելի է հեշտությամբ ծնկի բերել։ Իրականում, սակայն, Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է, որին մենք, փաստորեն, ձեռնոց ենք նետել»։
Լևոն Տեր-Պետրոսյան

1 նոյեմբերի, 1997 թ.

1998-ի իշխանափոխությունը և դրան հաջորդած բանակցությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ամբողջությամբ հերքեցին տերպետրոսյանական այն թեզը, թե, իբր, փուլայինից հրաժարումը նշանակում է պատերազմ, թե, իբր, միջազգային հանրությունը Ղարաբաղի հակառակորդն է, կամ այլ կերպ ասած՝ ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացման անհնարինության ու Արցախն Ադրբեջանի կազմից դուրս չտեսնելու կողմնակիցը:

Տևական բանակցություններից հետո ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահներ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ 2007-ի նոյեմբերի 29-ին Մադրիդում ընդունեցին հակամարտության կարգավորման սկզբունքները, որոնց մեջ մասնավորապես նշված է. «Հղում կատարելով Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975թ.) ԵԱՀԿ/ԵԱԽՀ Մասնակից պետությունների միջև հարաբերությունները ուղղորդող սկզբունքների Հռչակագրին և մասնավորապես, 2-րդ հոդվածին`ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելու, 4-րդ հոդվածին`պետությունների տարածքային ամբողջականության, և 8-րդ հոդվածին` իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման վերաբերյալ:

Համաձայն այդ դրույթների, սույնով մենք կարգադրում ենք մեր արտգործնախարարներին՝ համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, մշակել հակամարտության խաղաղ կարգավորման համապարփակ համաձայնագիր: …

ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: …

Միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, վերջինիս բնակիչները կունենան որոշակի իրավունքներ և արտոնություններ»:
Փաստորեն, աշխարհը ոչ միայն Ղարաբաղի դեմ չէր, այլ ընդունում էր և ընդունում է Արցախի ինքնորոշման իրավունքի գոյությունը: Այլ հարց է, որ Հայաստանը պետք է տեր կանգնի ու հետևողական լինի այդ հարցում՝ զուգահեռաբար ապահովելով մարտունակ բանակի առկայություն, խաղաղություն և անվտանգ զարգացում: Ինչպես որ եղավ 1998-ի իշխանափոխությունից հետո:

* * *
«Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ»:

13 ապրիլի, 2022թ.

Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ստում է: Նա կրկնում է 1997–ին հնչած ու գործնականում հերքված թեզը։

Իրականությունն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող որևէ երկիր չի հայտարարել, որ չեղարկում է Մադրիդյան սկզբունքները և պահանջում է ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը, այսինքն՝ համաձայնել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ադրբեջանական պահանջներին: Ասել է թե՝ կարգավիճակի նշաձողն իջեցնելու, կամ ավելի պարզ՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու միջազգային կոնսոլիդացիա գոյություն չունի: Համենայնդեպս նման հրապարակային հայտարարություն չկա: Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանն է ուզում, որ այդպիսի կոնսոլիդացիա լինի, որպեսզի ինքը հայ ժողովրդին «հիմնավորի», որ ինքը չէ Արցախը հանձնում ու մտնում թուրք-ադրբեջանական օրակարգի մեջ, այլ՝ միջազգային հանրությունն է դա ստիպում:

Չկա՛ նման բան: Որևէ երկիր չի՛ ստիպում Հայաստանին Արցախը համարել Ադրբեջանի մաս: Եթե կա նման պահանջ, ապա ցույց տվեք այդ պահանջը: Նիկոլ Փաշինյանի համար «միջազգային հանրությունը» Թուրքիան ու Ադրբեջանն են։ Այդ նրանք են պահանջում նշաձողի իջեցում։


Միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է Փաշինյանի ուզածը՝ իրենց ներքաշելու հանձնման գործընթացի մեջ, բայց չի մտնում այդ դաշտ, որպեսզի հետնիկոլական Հայաստանում կարողանա ոտատեղ ունենալ, քանզի և՛ ՌԴ-ն, և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ը գիտեն, որ թուրք-ադրբեջանական օրակարգով շարժվող Փաշինյանը քաղաքական դիակ է և երկար կյանք չունի: Դրսում պատրաստվում են հետնիկոլական Հայաստանի վրա ազդեցություն ունենալու համար պայքարին:

Շատ կարևոր է, որ առաջին հերթին հայ ժողովուրդը պատրաստ լինի իշխանափոխության, արժանապատիվ խաղաղության օրակարգով շարժվելուն, միջազգային հանրության ու հատկապես ՌԴ-ի հետ ճիշտ աշխատելուն և մեր երկրին այս վիճակից դուրս բերելուն:

Պատրաստվե՛ք»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գյումրին տվել է բողոքի գործողությունների իր մեկնարկը. Էդգար Ղազարյան

Հաջորդ գրառումը

ՔՊ-ական մի «ականավոր» անդամ գերազանցեց բոլոր իր թիմակիցներին. Ավետիք Իշխանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Շահրամանյանի հրամանագիրն այս պահին սիմվոլիկ բնույթ է կրում, սակայն ապագայում կարող է հիմք հանդիսանալ արցախահայության վերադարձի համար. Համբարյան

14/05/2025
Նորություններ

ԱԱԾ-ի պարզաբանումը. Ինչպե՞ս է Արմեն Աբազյանի որդին ձեռք բերել 600.000 դոլարանոց գույք

14/05/2025
Միջազգային

Եթե Պուտինը գնա Ստամբուլ, ես էլ կգնամ. Թրամփ

14/05/2025
Նորություններ

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025
Հաջորդ գրառումը

ՔՊ-ական մի «ականավոր» անդամ գերազանցեց բոլոր իր թիմակիցներին. Ավետիք Իշխանյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Շահրամանյանի հրամանագիրն այս պահին սիմվոլիկ բնույթ է կրում, սակայն ապագայում կարող է հիմք հանդիսանալ արցախահայության վերադարձի համար. Համբարյան

14/05/2025

Քանի դեռ ՀՀ իշխանությունը գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատարների ձեռքում, Արցախը լուծարելու հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին նոր հրամանագիրը  ընդամենը սիմվոլիկ...

ԿարդալDetails

ԱԱԾ-ի պարզաբանումը. Ինչպե՞ս է Արմեն Աբազյանի որդին ձեռք բերել 600.000 դոլարանոց գույք

14/05/2025

Եթե Պուտինը գնա Ստամբուլ, ես էլ կգնամ. Թրամփ

14/05/2025

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական