Հինգշաբթի, Հունվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Աշխատանքային խումբ» է ձևավորվել, որպեսզի կիրակի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի ժամանող Փաշինյանին հավուր պատշաճի դիմավորեն

26/12/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ՝ Գառնիի համայնքապետարանում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հանդիպում-քննարկում է եղել, որին մասնակցել են Կոտայքի մարզպետը, համայնքապետը, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ: NEWS.am-ի տեղեկություններով «աշխատանքային խումբ» է ձևավորվել, որպեսզի կիրակի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի ժամանող Փաշինյանին հավուր պատշաճի դիմավորեն: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը համայնքապետարանից դուրս գալով NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը աշխատանքային այցով է գտնվում Գառնիում, և որ իրավապահ համակարգի ներկայացուցիչներ ներկա չեն եղել հանդիպմանը, սակայն մեր տեսախցիկը ֆիքսել է ուժայինների տրանսպորտային միջոցները հենց համայնքապետարանի շենքի մոտ կայանած։ Ավելին գյուղի տարածքում, մասնավորապես Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ, որտեղ Փաշինյանն այս կիրակի պատարագի է մասնակցելու, ոստիկանական մեքենա էր պտտվում: Ուժայինների հետ հանդիպման լուրը հաստատել էր նաև համայնքապետարանի մեր աղբյուրը:

«Այո, միանշանակ, կիրակի այստեղ մասնակցելու եմ պատարգի, տեղյակ չեմ՝ ով է մատուցելու պատարագը»,–ասաց նա։

Մարզպետը հերքեց, թե ժողով է տեղի ունեցել Գառնիում. «Ես այս համայնքի բնակիչ եմ, աշխատանքային այցով գտնվում եմ իմ գյուղում։ Ճանապարհաշինության հետ կապված հարցեր ենք քննարկել։ Երևան–Գառնի ամբողջ ճանապարհը կառուցվում է, դա լուրջ քննարկելու թեմա է»։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում վերջին շրջանում եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, պահանջում են Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը, Ահարոն Սահակյանը պատասխանեց. «Մենք , Ամենայն հայոց կաթողիկոս չունենք, այդ պաշտոնը զբաղեցնում է մարդ, որ չպիտի զբաղեցնի»։

Դիտարկմանը, որ նույն տրամաբանությամբ շատերն էլ չեն ընդունում այս իշխանություններին և նրանց համար, օրինակ, վարչապետ գոյություն չունի, նա ասաց. «Վարչապետն ընտրված է ժողովրդի կողմից, Վեհափառը ընտրված չի, նույնիսկ եթե ընտրված է, ինքը խախտել է իր կանոնադրությունը։ Դա բոլորը գիտեն, հակառակ դեպքում թող ժխտի, կարո՞ղ է ժխտել։ Քանի ամիս է՝ չի ժխտել, թող ժխտի։

Այս պրոցեսը, որ սկսվել է, ես միացած եմ քաղաքական թիմին և մինչև վերջ քաղաքական թիմի հետ եմ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաղաքականությունը և Եկեղեցին․ իշխանության սահմանները և Արքայության հորիզոնը. Տեր Հեթում

Հաջորդ գրառումը

Էջմիածնի կաթողիկոսն է ամբողջ Հայաստանի միակ ճշմարիտ հայրապետը

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հնգօրյա սուգ. Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրի հրդեհի հետևանքով 40 մարդ է զոհվել

01/01/2026
Նորություններ

Մեղրիի մաքսակետի պետը կալանավորվել է

01/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Իրանում ցույցեր են. բողոքում են գնաճի դեմ, կան զոհեր և ձերբակալվածներ

01/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրենիքից վեր, Հայրենիքից վեհ ոչինչ չկա աշխարհում. Աշոտ Երկաթ

01/01/2026
Հաջորդ գրառումը

Էջմիածնի կաթողիկոսն է ամբողջ Հայաստանի միակ ճշմարիտ հայրապետը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական