Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն այսօր հետաքրքրվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանից՝ ինչպե՞ս կարող է բացատրել, թե աշխատանքային ժամին Աջափնյակի թաղապետարանի աշխատողն ի՞նչ գործ ուներ կամ ավելի ճիշտ՝ ինչո՞ւ էր զվռնում Մայր Աթոռի բակում։
«Կանաչապատման հիմնարկի՝ Բեգոյանի օֆիսի էն տղան ի՞նչ գործ ուներ աշխատանքային ժամին, կամ շտապօգնության ժողովրդին ուղարկել էիք, գոնե շտապօգնության մեքենան էլ հետը ուղարկեիք: Այնտեղ շտապօգնություն էին կանչել, մարդ չկար շտապօգնությունով գալու։ Աշխատանքային ժամին քաղաքապետարանի աշխատողները ի՞նչ իրավունք ունեն շրջիկ թափառախմբի անդամներ դառնան։ Դրա համա՞ր ենք պարգևավճար տալիս։ Մի մասն էլ ամոթից գնացել պատերի տակ էին կանգնել. մալադեց այդ մարդկանց, իրենց չեմ անդրադառնա։
Սիրելի՛ երևանցիներ, հաջորդ տարի դուք վճարելու եք 26 միլիարդ դրամ գույքահարկ։ Միասնական տոմսային համակարգով այս մարդիկ նորամուծություն արեցին, բերեցին, ներդրեցին «Թել Սելլը», դարձավ փորձանք. սկսեցին ավելի քիչ փող հավաքել։ Էս ծավալի փող, որ կորում է մեր բյուջեից, դրա համար մի հոգի պատասխանատվություն կրո՞ւմ է, թե չէ։
Սիրելի՛ երևանցիներ, հաջորդ տարի չի լինելու ճոպանուղին, չեն լինելու նոր ավտոբուսներ, չեն լինելու նոր ենթակառուցվածքներ, չի լինելու նոր մանկապարտեզ։ Այդ 13 մանկապարտեզը ամեն տարի խոսք են տալիս, հիմա ես ո՞նց հավատամ, որ եկող տարի լինելու է։
Երևանը բեռնաթափված չի լինելու, Երևանի քաղաքային իշխանությունը մի հատ ավտոկայանատեղի չի պլանավորել, որ կառուցի, երբ քաղաքի բեռնաթափման համար ամենահենքային խնդիրներից մեկը նոր կայանատեղիների կառուցումն է։
Դրա փոխարեն թաղապետներին 707 միլիոն դրամ գրեֆ է հասնում »,– ասաց ավագանու անդամը։





