Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անփող Գյումրի

24/03/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին օրերին  հետեւում եմ Գյումրի քաղաքի ընտրական ելույթներին։ Գոնե ինձ համար պարզել եմ, որ քաղաքացիներին հստակ խաբում են։ Մասնավորապես Քպ-ի  կողմից ժպ նշանակված թեկնածուն հանդիպումների ժամանակ պնդում է, որ Գյումրին դարձնելու է գերժամանակակից քաղաք, վերացնելու է տնակային ավանները, բնակարաններ է հանձնելու  քաղաքացիներին։

Դուք կատակո՞ւմ եք:

Ընդամենը ցանկանում եմ հիշեցնել, որ Գյումրին ծաղկեցնելու համար կա միայն երեք ֆինանսական աղբյու, որոնցից և ոչ մեկը գոյություն չունի, հասանելի չէ։

1. Թեկնածուի անհատական ֆինանսական միջոցները, որոնք քաղաքաշինական տեկտոնական փոփոխությունների հնարավորություն կտան։

2. Դրսից կատարվող ներդրումները, որոնց տեղաբաշխման համար քաղաքում չկան  ինովացիոն հետաքրքիր ձեռնարկություններ, ուստի ոչ մի ներդրող մի քոռ կոպեկ չի բերելու քաղաք և քաղաքի տնտեսություն։

3. ՀՀ պետական բյուջեի հնարավոր աջակցություններ դոտացիոն սկզբունքով, քանի որ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեն արդեն իսկ 600 մլրդ դրամի դեֆիցիտ ունի, և պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված չեն նման ֆինանսական հոսքեր դեպի Գյումրի։ Եթե քպ-կան պաշտոնյաները գալիս են շոուների և բուկլետախեղդ են անում քաղաքացիներին, դեռ չի նշանակում, որ նրանք փող են տալու քաղաքին։

Հարգելի գյումրեցիներ, հիշեք, որ մոտակա վեց տարիներին ՀՀ խնդիր ունի՝ ահռելի պետական պարտք և տոկոսներ սպասարկելու, և ոչ մի քաղաքաշինական մեգանախագիծ չի արվելու։  Այն թեկնածուն, որը  կփորձի ձեզ համոզել, խոստանալ դա, նա խաբեբա է։

Բուկլետախեղդ անելը, ձեռքով ընտրողի զարկերակը ստուգելը, «մեր ու ձեր» կոչվելը դեռ չի նշանակում տնտեսություն, ավելացված արժեք, քաղաքային արտադրական մշակույթ, պրոֆիցիտով քաղաքային բյուջե։

Նախընտրական հանդիպումների ընթացքում բոլոր թեկնածուներից պահանջեք.  թող բացատրեն, թե  ինչպիսի ֆինանսական դոնորներ են գտել, ինչպիսի ձեռնարկության մեջ են փող ներդնելու, ինչպիսի ճյուղային ենթակառուցվածքներ են գործարկվելու, թողարկվելո՞ւ են արդյոք քաղաքային պարտատոմսեր … և էլի բազմաթիվ լակմուսային հարցեր։

 Հարցերի պատասխանները լսելուց հետո միայն հանգիստ խղճով գնացեք ընտրատեղամասեր։

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ, «Հայքվե» ազգային քաղաքացիական միավորման ներկյացուցիչ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերին կխաղա Պորտուգալիայի թիմի հետ

Հաջորդ գրառումը

Եթե ՈՒԵՖԱ-ն որակազրկի վրացիներին անհարգալից պահվածքի համար, ապա երկրպագուները ներկա չեն լինի ընտրական փուլի խաղին

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հոնկոնգի բնակելի համալիրի հրդեհի զոհերի թիվը հասել է 156-ի . 29 մարմին անճանաչելի է

02/12/2025
Նորություններ

Բազային առողջության ապահովագրման վճարը սահմանվել է ամսական 10 800 դրամ չափով. նախարար

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարթա Կոսը հայտնել է, որ ԵՄ-ն ցանկանում է TRIPP-ի մաս դառնալ

02/12/2025
Նորություններ

Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

02/12/2025
Հաջորդ գրառումը

Եթե ՈՒԵՖԱ-ն որակազրկի վրացիներին անհարգալից պահվածքի համար, ապա երկրպագուները ներկա չեն լինի ընտրական փուլի խաղին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական