Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անտառներում թաքնված ու երեկ ողջ գտնված Դավիթը մայրիկից առաջինը մանդարին ու իր կիթառն է ուզել. Panorama.am

22/12/2020
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ստեփանակերտի հիվանդանոցում այս պահին գտնվող 70 օր անհետ կորած համարվող Դավիթ Սահակյանն իր մայրիկի հետ հեռախոսազրույցում առաջինը մանդարին է խնդրել ու կիթառը։

Հոկտեմբերի 15-ից  վեր որդուց ոչ մի լուր չունեցող մայրը վերջին մեկ օրում նրա հետ երկու անգամ հեռախոսով է զրուցել։

Ալինա Եգորովան որդու գտնվելը հրաշք է համարում։ Այս ողջ ընթացքում համոզված է եղել՝ Դավիթ ողջ է, մայրական բնազդով զգում էր՝ որդին նեղության մեջ է, մրսում է, սոված է…

«Ես հարյուր տոկոսով գիտեի, զգում էի, որ ինքը ողջ է։ Գիտեի, որ ինքը դիսկոմֆորտ է ապրում, մրսում է։ Ես երազում իրեն ճաշ էի տալիս։ Ինքը ջուր էր ուզում։ Ես գիտեի, որ ողջ է»,- Panorama.am-ին պատմել է  տիկին Ալինան։

Երևանում գտնվող մայրը ֆինանական ու այլ խնդիրների պատճառով դեռ  չի կարողացել Արցախ մեկնել, որդուն գրկել, ցրտահարված ոտքերն ափերի մեջ առնել։

Մեկ այլ գտնված զինծառայողի մոր հետ դիմել են պաշտպանության նախարարություն՝  իրենց Արցախ հասնելու հարցում աջակցելու համար։ Մոր խոսքով, նախարարությունից պատասխանել են՝ աջակցության նման ծրագիր չունեն։

Ստեփանակերտում ապրող իր ծանոթին խնդրել է մանդարին հասցնել որդուն։ Կիթառն ինքը կփոխանցի։

«Սա հրաշք էր ուղղակի, գիտե՞ք մենք ինչքան ենք կանգնել ՊՆ-ի դիմաց, խնդրել, աղաչել։ Երեխեն զանգել էր, ասել էր՝ մենք օգնության կարիք ունենք, մենք վիրավոր ունենք»,- պատմում է տիկին Ալինան։

Դավիթն ուսի հատվածում հրազենային վիրավորում ունի, գտնված բոլոր վեց տղաների ոտքերը խոր ցրտահարված են, ցավեր ունեն, քայլել դժվարանում են։ Զինվորը դեռ վիրահատության կարիք ունի։ Մայրը չգիտի՝ որտեղ ու երբ կվիրահատեն նրան։

19-ամյա Դավիթը Ռուսաստանում է ապրել։ Ընտանիքը վերջերս է տեղափոխվել Հայաստան։ Մայրն ասում է՝ Արցախի տեղն էլ չգիտեին։

«Ինքը ծառայել է Ջաբրայիլում, հետո հայտնվել են Հադրութի անտառներում։ Մինչև այդ 16 հոգով թաքնված են եղել Վանք գյուղի տներից մեկի նկուղում։ Ծանր վիրավորներ են ունեցել։ 7 հոգի։ Նրանցից երկուսը սկզբում են մահացել։ Երեխաները հենց այդ տան բակում են ընկերներին թաղել։ Գրպաններում զապիսկա են դրել, անուններն են գրել։ Այս վերջերս իմացա, որ ծնողները գտել են այդ երկու երեխայի մարմինները։ Տանտիրոջ անունը Ապրես է եղել։ Նկուղում ղաուրմա է եղել, դա են գտել, կերել, տակառով պանիր, պահածոներ։ Նկուղը լքելուց առաջ իրենց հետ ուտելիք են վերցրել, ապա թաքնվել անտառում։ Թե հետո ոնց են սնվել, ապրել, չգիտեմ։ Մանրամասն չխոսեցի։ Բժիշկ մտավ սենյակ։ Հիմա տեսնենք, ինչ կորոշեն, կտեղափոխե՞ն Երևան, թե՞ կմնա այնտեղ»,- պատմում է մայրը։

Տիկին Ալինան այսօր էլ չի հասկանում, ինչպե՞ս կարող էին մի քանի օրվա ծառայողին տանել առաջին գիծ։ Դավիթը զորակոչվել էր այս տարվա օգոստոսի 19-ին, մոտ մեկ ամիս մնացել է Ասկերանում, կարանտին էր։ Սեպտեմբերի 19-ին տեղափոխել են Ջաբրայիլ։

«Սեպտեմբերի 27-ին հանել են առաջին գիծ, դիրքեր։ Երեխեքը մի քանի գիշեր անցկացրել են պոստերում, հինգ օր եղել են սոված։ Մի հատ տուշոնկան վեց հոգով են կերել։ Երեք օր եղել են առանց ջուր։ Դրանից հետո հայտնվել են Հադրութում՝ շրջափակումների մեջ, փախնելով հասել են անտառներ»,- պատմում է մայրն ու կրկին փառք տալիս Աստծուն՝ որդին ողջ է։

Հիշեցնենք, որ 70 օր անհայտության մեջ մնալուց հետո երեկ ողջ են գտնվել ու հիվանդանոց տեղափոխվել վեց զինծառայողներ՝

Այվազյան Արսեն Կարենի
Սահակյան Դավիթ Գեղամի
Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի
Հարությունյան Արթուր Գարիկի
Արմաղանյան Արման Արշակի
Թումանյան Ռուսլան Սարգիսի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դեկտեմբերի 20-ի դրությամբ հայտնաբերվել է 1039 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ

Հաջորդ գրառումը

Իշխանությունը ֆեյք կայքերով սպառնալիքներ տարածելու միջոցով փորձում է կանխել գործադուլները և անհնազանդությայն ակցիաները. «Mediaport»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025
Նորություններ

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025
Նորություններ

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025
Նորություններ

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025
Հաջորդ գրառումը

Իշխանությունը ֆեյք կայքերով սպառնալիքներ տարածելու միջոցով փորձում է կանխել գործադուլները և անհնազանդությայն ակցիաները. «Mediaport»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական