Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Բարձր ջերմաստիճանների միացյալ ինստիտուտի մասնագետները պարզել են, որ 60-70%-ի փոխարեն հիվանդացածների 3-10%-ը բավարար է կորոնավիրուսի նկատմամբ հավաքական իմունիտետ ձևավորելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով ինստիտուտի մամուլի ծառայությունը:
Մշակված մոդելը հաշվի է առնում չորս պարամետր՝ բնակչության թվաքանակը, օրական մեկ վարակված մարդու վտանգավոր շփումների քանակը, վարակի հավանականությունը և հիվանդության տևողությունը: Իսկ կարանտինային միջոցառումների արդյունավետությունը կախված է բազմաթիվ գործոններից՝ ներառյալ ազգային ավանդույթներն ու ապրելակերպը: