Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անուշավան եպիսկոպոսը համաձայնել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիում դիմավորել Փաշինյանին. «վարձքը» կլինի ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնին վերընտրվելը

26/11/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, որին աշխատանքից հեռացրել էին այս տարվա հունիսին ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի ակցիային մասնակցելու համար, առաջիկայում կրկին վերընտրվելու է այդ պաշտոնին, որովհետև ունի իշխանական աջակցություն, այս մասին 24News-ին հայտնել են նրան մոտ կանգնած աղբյուրները

Ըստ կայքի՝ համապատասխան զանգ կառավարական օղակներից արդեն արվել է ԵՊՀ ռեկտոր, նախկին իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին՝ հայտնելով, թե սրբազանին այլևս կարելի է բարի աչքով նայել։ Անուշավան սրբազանի հանդեպ «ողորմած» վերաբերմունքը պայմանավորված է մի քանի հանգամանքով. նախ, նա համաձայնել է մտնել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հարցը քննող հանձնախմբի մեջ ու ստորագրել նրա կարգավիճակը սառեցնելու մասին դիմումը, հետո «սլիվ» է արել դա հանրությանը, ինչպես նաև առաջիկա կիրակի օրը սպասվող պատարագին, որը տեղի է ունենալու Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիում, համաձայնել է դիմավորել Նիկոլ Փաշինյանին ու մյուս բարձրաստիճան հոգևորականի՝ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հետ միասին բարձրացնել խռովություն ընդդեմ Վեհափառ Հայրապետի։

«Եվ այս ամենի «վարձքն էլ», ինչպես և սպասվում էր, լինելու է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնին իր վերընտրությունը, որը տեղի է ունենալու հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին։

Ի դեպ, Անուշավան սրբազանը հայտնի է այլևս ՔՊ-ի կողմն անցած Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ մտերիմ հարաբերություններով, նրանց հաճախ կարելի է տեսնել միասին՝ երկուսն էլ սիգարի մեծ սիրահարներ են։ Նրանց երրորդ ընկերը Գարեգին Բ-ի քրոջորդի, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն է, որն այս պահին գտնվում է կալանքի տակ այն իշխանության ջանքերով, ում իրենց հավատարմությունն են հայտնել այս երկու հոգևորականները»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սուրբ Պատարագի ընթացքում Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների միտումնավոր զեղչումը կարող է հանգեցնել հերձվածի

Հաջորդ գրառումը

Վանաձորի փրկարար ջոկատի մեքենան վթարի է ենթարկվել. հրշեջ-փրկարարը մահացել է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նամակներ են ուղարկվել Թրամփին, Հերցոգին, Միլեյին՝ Վիգեն Էուլջեքյանին ազատ արձակելու դիմումով

26/11/2025
Միջազգային

Հոնկոնգի բնակելի համալիրի հրդեհի հետևանքով զոհվել է 13 բնակիչ և մեկ հրշեջ

26/11/2025
Նորություններ

Անկարան ավելի է խորացնում Բաքվի հետ երկկողմ հարաբերությունները. Թուրքիայի պաշտպանության նախարար

26/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Պարոնայք պաշտոնաթող նախագահներ, եթե ուզում եք, որ Փաշինյանը պարտվի, դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրություններին. Թաթոյան

26/11/2025
Հաջորդ գրառումը

Վանաձորի փրկարար ջոկատի մեքենան վթարի է ենթարկվել. հրշեջ-փրկարարը մահացել է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական