Ուրբաթ, Հոկտեմբերի 31, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անհրաժեշտ է անվտանգության գոտի. հայկական կողմը չպետք է հետ քաշվի, նրանք պետք է հեռանան.Թաթոյանը նոր զեկույց է պատրաստել

03/11/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արտահերթ զեկույց է պատրաստել Ադրբեջանի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության գոտու անհրաժեշտության վերաբերյալ։

«Այցեր է կատարվել ՀՀ բոլոր սահմանային բնակավայրեր, մեկ տարի շարունակ անդադար մոնիթորինգ է իրականացվել Սյունիքում և Գեղարքունիքում։ Զեկույցում փաստերով ցույց են տրվել վտանգները, բերված են օբյեկտիվ ապացույցներ», – այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Զեկույցն ամբողջությամբ հիմնված է բաց աղբյուրների վրա, որեւէ կերպ զեկույցում չի ցուցադրվում Հայաստանում տեղակայումները, դիրքերը: Ավելին, այս զեկույցի աշխատանքները եւս մեկ անգամ հիմք տվեցին համոզվելու, որ Հայաստանի սահմանապահ զորքերի, ԶՈՒ ծառայողները իրականացնում են հերոսական ծառայություն՝ ունենալով բացառիկ առաքելություն՝ պաշտպանելու ՀՀ բնակիչների կյանքը, խաղաղ գոյակցության եւ մնացած բոլոր կենսական իրավունքները»,-ասաց նա:

Թաթոյանն ասաց, թե փաստերով հիմնավորել են ադրբեջանական հանցավոր ահաբեկչական արարքները. «Ցույց ենք տվել կապը ադրբեջանական իշխանությունների քաղաքականության և շարունակվող խախտումների միջև։ Հիմնավորել ենք, որ անհրաժեշտ է անվտանգության գոտին։ Ադրբեջանական դրոշները, զինվորականները, տարբեր սարքավորումները, տեսախցիկները պետք է հեռացվեն մեր գյուղերի անմիջական հարևանությունից և մեր համայնքներն իրար կապող ճանապարհներից։ Առանց դրա չի կարող լինել իրավունքների վերականգնում», – հայտարարեց ՄԻ պաշտպանը՝ հավելելով, որ հայկական կողմը չպետք է հետ քաշվի, նրանք պետք է հեռանան, որովհետեւ զեկույցում ցույց է տրված, որ նրանց տեղցակայումներն անօրինական են բոլորը առանց բացառության:

Նա ընդգծեց, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի բացակայության պայմաններում հիմք չեն ընդունվել ոչ մի միջազգային չափանիշ. «Ես կցուցադրեմ, որ խորհրդային ժամանակներից մարդկանց պատկանող հողերի վրա այսօր ֆիզիկապես ներկա են Ադրբեջանի զինված ուժերը: Մենք հիմնավորել ենք, որ սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան չի կարող համարվել լեգիտիմ, եթե չի ապահովում մարդու իրավունքները, չի համապատասխանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության կանոներին և չի ապահովում մարդկանց բնականոն կյանքը»,-ասաց Թաթոյանը:

News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

The Lancet-ը հոդված է հրապարակել «Սպուտնիկ Լայթ»-ի վերաբերյալ

Հաջորդ գրառումը

Վրաստանի կրթության նախարարությունն անդրադարձել է ադրբեջանալեզու դպրոցների փակման պատճառներին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մենք համոզված ենք, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է զգալի օգուտներ բերել ոչ միայն մեր տարածաշրջանին. Հաջիև

31/10/2025
Նորություններ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի կազմում է նաև Արարատ Միրզոյանի կինը

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն. վերլուծություն

31/10/2025
Հաջորդ գրառումը

Վրաստանի կրթության նախարարությունն անդրադարձել է ադրբեջանալեզու դպրոցների փակման պատճառներին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական