Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանի տարբեր հատվածներում տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ: Կենտրոնում փողոց փակած քաղաքացիները բռնի ուժով բերման ենթարկվեցին։ Նրանք վանկարկում էին «Առանց Նիկոլ Հայաստան»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Բաղրամյան պողոտան փակելու փորձ անող մի շարք քաղաքացիներ բերման ենթարկվեցին։ Նրանց մեջ է նաև «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։