Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան

Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան:

Հիշեցնենք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները հերթական բողոքի ակցիան են անցկացրել Կառավարության շենքի դիմաց։ Նրանք այնուհետև շարժվել են Բաղրամյան 26, որտեղ տևական ժամանակ է աշխատում է Նիկոլ Փաշինյանը։

Անհետ կորածների ծնողները պահանջում են պատասխանել՝ որտե՞ղ են իրենց զավակները։ Նրանց բողոքի ակցիաներն արդյունք չեն տալիս, փափուկ բարձ են դնում գլխների տակ, տուն ճանապարհում, ու ոչ ոք ոչ մի աշխատանք չի կատարում։

Ծնողները  օրեր առաջ բողոքի ակցիա էին իրականացրել նաև ԱԱԾ շենքի դիմաց։