Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Անկարան և Բաքուն բաց չեն թողնի ագրեսիա սկսելու հնարավորությունը. Օհանյանը

Անկարան և Բաքուն բաց չեն թողնի ագրեսիա սկսելու հնարավորությունը. Օհանյանը

➖44-օրյա պատերազմի հետևանքները մեծացրել են Ադրբեջանի ախորժակը և Թուրքիային ներգրավել են տարածաշրջանային գործընթացներում:

➖ՀՀ-ն այլևս Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը չէ։

➖Հայաստանի՝ սեփական անվտանգությունը երաշխավորելու կարողությունը նույնպես մեծ հարցականի տակ է։

➖Նախկին համակարգը, որն ապահովում էր ՀՀ անվտանգությունը և բաղկացած էր չորս հիմնական տարրերից՝ բանակից, հայ-ռուսական հարաբերություններից և ՀԱՊԿ-ի գործոնից, ԵԱՀԿ ՄԽ-ի դիվանագիտությունից և տնտեսաքաղաքական բալանսից, այսօր քանդված է:

➖2018 թվականից ի վեր Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ արտաքին երկկողմ և բազմակողմ հարաբերությունները հետևողականորեն վատացվել են, դիվանագիտությունը ձախողել են՝ վատնելով տարիներով կուտակված հսկայական դիվանագիտական ներուժը և գործընթացը փակուղի մտցնելով։

➖Դա Ադրբեջանին հնարավորություն է տվել դիմել ռազմական սցենարի։

➖Իրավիճակից դուրս գալու գլխավոր պայմանը նոր առաջնորդի, ազգային շահերով առաջնորդվող նոր բանակցողի առկայությունն է։