Անկարայում պայթյուն է որոտացել ռազմական ինքնաթիռներ և տիեզերական տեխնիկա արտադրող թուրքական TUSAŞ արտադրական ձեռնարկությունում։
Այս մասին «X» սոցիալական ցանցի իր էջում գրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Նա նշել է, որ երկու ահաբեկիչ վնասազերծվել է իրավապահ մարմինների կողմից։ TUSAŞ-ի օբյեկտում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 14 մարդ։