«Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհուրդը որոշել է այս փուլում փողոցային պայքարը և նստացույցը դադարեցնել, լրագրողներին տեղեկացրեց խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։
Նա նշեց, խորհուրդն այս պահից դուրս է գալիս Արցախի ներկայացուցչության շենքից, քանի որ այլևս նպատակահարմար չեն գտնում, գործընկերության մասով էլ վերանայումներ են լինելու։
Ապրես Մարգարյանը միաժամանակ նշեց, որ խորհրդի կազմը ևս վերկազմակերպելու են, այլ ֆորմատով են աշխատելու։
Նրա խոսքով՝ կառավարությունից ակնարկում են, որ քանի որ ակցիային փոքրաթիվ արցախցիներ են մասնակցել, ուրեմն իրենց հարցերը լուծել են։
«Բայց իրականում խնդիրն այն էր, որ արցախահայությունը հավատ չունի, և հիասթափվածությունն է պատճառը։ Երբ լինի հանրային աջակցություն, մենք պատրաստ ենք կրկին առաջնորդել, բայց այս պահին համահայկական օրակարգը ոչ բոլորն ընդունեցին»,-ասաց նա։




