Կարևոր հոբելյան՝ հայ գրատպության տարեգրության մեջ։ 1675 թվականին Մարսելում լույս է տեսավ թվաբանական գործողությունների և վաճառականական զանազան հաշվումների մի ձեռնարկ` «Արհեստ հարմարողության» խորագրով: 147 էջանոց, փոքրաչափ այս գրքույկը նախատեսված էր հատկապես վաճառականների համար: Հրատարակվել է Ոսկան Երևանցու տպարանում, տպարանի հիմնադրի մահից մեկ տարի հետո, նրա քեռորդի Սողոմոն Լևոնյանի, Նասիբ Գրիգորյանի ու Մատթեոս Վանանդեցու կողմից:
Կարծում եմ, որ սա լավ առիթ է, որ «Հայփոստ»ը հատուկ նամականիշ թողարկի կարևոր այս հոբելյանի կապակցությամբ: Դե իսկ ԿԳՄՍ-ն լավ կլինի որ չխառնվի այսպիսի «ազգային-ազատագրական» թեմաներին, քանզի դրանք կարող են խանգարել զանազան ֆեստիվառներ, խոտան դասագրքեր տպագրելու ու շինծու փառատոններ կազմակերպելու միջոցով պետական միջոցները փոշիացնելու կոռուպցիոն ծրագրերին:
Հայկ Դեմոյան
Պատմական գիտությունների դոկտոր,
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն