Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս պահին տեսանելի չէ այն արտաքին կենտրոնը, որը պատրաստ կլինի ֆինանսապես փոխհատուցել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքները. Սուրենյանց

08/09/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել է․ եթե Հայաստանը սերտացնի հարաբերությունները ԵՄ-ի հետ և դուրս գա ԵԱՏՄ-ի մաքսային տարածքից, ապա մեր տնտեսությունը կբախվի լուրջ հետևանքների։

Ինչի՞ մասին է խոսքը․

Ապրանքների ազատ տեղաշարժն ու առանց մաքսատուրքի առևտուրը կդադարեն։

Հայկական մրգերն ու բանջարեղենը ռուսական շուկայում կթանկանան 5-20%–ով։ Եթե չցանկանանք թանկացնել, ապա հենց գյուղացին ու արտահանողն են ստիպված լինելու իջեցնել գինը։

Ներմուծվող ապրանքներն ու էներգակիրները նույնպես կթանկանան՝ կորցնելով ներկայիս արտոնյալ գները։

Սա առաջին հերթին հարվածելու է գյուղատնտեսությանը և սպառողների գրպանին։

Երկարաժամկետ հեռանկարում ԵՄ շուկայի հետ ինտեգրումը կարող է բերել նոր հնարավորություններ՝ ներդրումներ, տեխնոլոգիաներ, մրցակցային արտադրություն։ Բայց դրա համար անհրաժեշտ են ժամանակ, մեծ ներդրումներ և ճիշտ քաղաքական որոշումներ։

Այսօր հարցն արդեն հստակ է․ կարճաժամկետում առանց մաքսատուրքերի առևտրից հրաժարումը մեծապես կթանկացնի սպառողական զամբյուղը և կվտանգի գյուղացու եկամուտները։

Ավելին՝ այս պահին տեսանելի չէ այն արտաքին կենտրոնը, որը պատրաստ կլինի ֆինանսապես փոխհատուցել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքները կամ ապահովել տնտեսական հարաբերությունների իրական դիվերսիֆիկացիա։

Օրինակ` Բուլղարիան և Ռումինիան ԵՄ-ին միանալու առաջին տարիներին բախվեցին գնաճի, գյուղատնտեսության ճնշման և աշխատուժի արտահոսքի։ Միայն տարիներ անց, ԵՄ ներդրումների և շուկաների հասանելիության հաշվին, նրանք կարողացան հասնել կայուն աճի։

Հետևաբար խնդիրը պարզ է․ պատրաստ է՞ Հայաստանը վճարել նման գին՝ հանուն թվացյալ քաղաքական ու տնտեսական անկախության՝ այն պայմաններում, երբ ԵՄ-ն մեզ որևէ կոնկրետ փոխհատուցման կամ անվտանգության երաշխիք չի տալիս։ Իսկ անորոշության պայմաններում նման որոշումները առավել մեծ ռիսկեր են պարունակում։

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. Ուկրաինայի վարչապետը ցույց է տվել, թե ինչ ավերածություններ են եղել Կառավարության շենքում ռուսական անօդաչուների հարվածի հետևանքով

Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցությունների՝ պայմանով, որ ստեղծվի անկախ պաղեստինյան կառավարություն

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Արշակ սրբազանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց. Արսեն Բաբայան

03/02/2026
Նորություններ

Իշխանությունը վաղուց է հատել անբարոյականության գծերը. Տիգրան Աբրահամյան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչը ինչով է պետք փոխարինել. Վահե Հովհաննիսյան

03/02/2026
Միջազգային

Հուսով ենք, որ Ռուսաստանի հետ համագործակցության օգտին խոսող հայ գործիչները չեն ենթարկվի քրեական հետապնդման. Լավրով

03/02/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցությունների՝ պայմանով, որ ստեղծվի անկախ պաղեստինյան կառավարություն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական