Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Այս իշխանությունները հեշտությամբ ընդառաջ կգնան Թուրքիայի այդ պահանջին». Ամատունի Վիրաբյան

18/12/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ՝ հավելելով, որ Երևանի հետ կբացվեն նաև չարտերային թռիչքներ։

Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարությունից մեկ օր անց Հայաստանը հաստատեց, որ այդ տեղեկատվությունը ճիշտ է, և Հայաստանն էլ իր հերթին՝ կնշանակի հատուկ ներկայացուցիչ։

168.am–ի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանն անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին և դրա հետ կապված գործընթացներին, նկատեց՝ Թուրքիայի հետ Հայաստանը հարևան է, և մի օր պետք է սովորեն կողք կողքի ապրել, սակայն Թուրքիան պետք է առանց նախապայմանների գնա հարաբերությունների հաստատման։

«Նախկինում Թուրքիան նախապայման էր առաջ քաշում Արցախի հարցը, հիմա իրենք համարում են, որ այդ հարցը լուծված է, և նման նախապայման առաջ չեն քաշում, բայց չէ՞ որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Եթե Հայոց ցեղասպանության փաստը մի կողմ են դնում, ապա այդ դեպքում մենք կորցնում ենք մի ամբողջ սփյուռք։ Սա նշանակում է, որ մեր ազգը բաժանվում է երկու մասի։ Սփյուռքի համար հիմնական ապրելու, հայ մնալու համար հիմնական գաղափարը ցեղասպանության ճանաչումն էր, բայց հիմա Թուրքիան առաջ կքաշի դրանից հրաժարում։ Եվ ես կարծում եմ՝ այս իշխանությունները հեշտությամբ ընդառաջ կգնան Թուրքիայի այդ պահանջին»,- նշեց Ամատունի Վիրաբյանը։

Ըստ նրա, նման իրավիճակում հայ-թուրքական հարաբերություններ հաստատելուն ուղղված բոլոր քայլերում ու գործողություններում Թուրքիան թելադրող է, նա թելադրում է իր պայմանները։

«Բոլորն էլ լսել են Ալիևի հայտարարությունները, որ եթե Հայաստանը փորձի արդիականացնել իր բանակը և այլն, ապա իրենք անմիջապես այդ ամենը կկանխեն, սա ի՞նչ է նշանակում՝ սա սպառնալիք է, և իրենք այս պահին ունեն գերիշխող դիրք, որովհետև ՀՀ իշխանությունը մեկը մյուսի հետևից գնում է զիջումների, ինչ է թե՝  իրենց աթոռը պահեն»,- հավելեց նա։

Ամատունի Վիրաբյանն անդրադարձավ նաև Բրյուսելում արած Ալիևի մեկ այլ հայտարարության, թե «Զանգեզուրի միջանցքի իրավական ռեժիմը պետք է լինի նույնը, ինչ Լաչինի միջանցքինը: Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան։ Ըստ այդմ՝ Զանգեզուրի միջանցքում մաքսակետեր չպետք է լինեն։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել բեռները և մարդկանց, մենք մաքսակետ կբացենք Լաչինի միջանցքում»։

«Ալիևի այդ հայտարարությունն անտրամաբանական է։ Նա բազմիցս հայտարարել է, որ իր համար Արցախի հարցն այլևս լուծված է, իսկ Մինսկի խմբի համանախագահներն էլ վաղուց ակտիվություն չեն ցուցաբերում՝ առիթից առիթ։ Այս ամենը նշանակում է, որ փաստորեն միջազգային հանրությունն ընդունում է, որ այդ հարցը լուծված է։ Հիմա և՛ մուրճն է Ալիևի ձեռքին, և՛ զնդանը։ Հիմա իրենք իրենց կամքն են թելադրում։ Լաչինում մաքսակետ դնելը նշանակում է՝ Արցախի հայաթափում մի քանի շաբաթների ընթացքում։ Եթե Ադրբեջանը Լաչինում մաքսակետ դնի, ապա կարող եք համարել, որ Արցախի խնդիրը լուծված է»,- եզրափակեց Ամատունի Վիրաբյանը։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մանվել Փարամազյանը 70 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը ծրագրում է խորհրդարանական համակարգից անցում կատարել կիսանախագահականի և իր թեկնածությունն առաջադրել.Արմեն Բադալյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Միջազգային

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025
Իրավունք

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025
Հրապարակախոսություն

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը ծրագրում է խորհրդարանական համակարգից անցում կատարել կիսանախագահականի և իր թեկնածությունն առաջադրել.Արմեն Բադալյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական