Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս իշխանության քաղաքականության շուրջ կոնսոլիդացիան ուղղակի Նիկոլին փրկելու ծրագիր է

05/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ ԱԺ նիստում ներկայացվել է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեությունը ևս 6 ամսով երկարացնելու օրինագիծ, զեկուցողը եղել է Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մոտավոր զեկույցը  տևել է 2 րոպե 9 վայրկյան, որից հետո որևէ հարց, որևէ զեկույց այդ մասին չի եղել, որից հետո ևս 31 վարկյան էլ բանավոր խոսվել է, որից պարզ է դառնում, որ կարծես, 44-օրյա պատերազմի մեղավորը Վարդան Օսկանյանն է, որին շատ հապճեպ կանչել էին հանձնաժողով, և նա հրաժարվել էր գնալ։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Հայտարարությունների ժամին ընդամենը 3 հայտարարություն է եղել և սա փաստում է մի բանի մասին, որ եթե ընդդիմությունը հայտարարում է քաղաքական բոյկոտի մասին, չի մասնակցում լիագումար նիստերին և հանձնաժողովի նիստերին, մնացած բոլոր գործիքակազմերով իրավիճակի շուրջ անհանգստություններ է արտահայտում, ապա իշխող խմբակցությունը աշխատանքային բոյկոտի է ենթարկում Ազգային Ժողովը։ Քաղաքական մեծամանությունը անգործության է մատնված ԱԺ-ում»,- ասաց պատգամավորը։

Նրա Խոսքով՝ քանի դեռ այլ որոշում չի եղել՝ Ազգային Ժողովի նիստերին չեն մասնակցելու։

Անդրադառնալով Վեհափառի և նախկին նախագահների հանդիպմանը պատգամավորը նշեց, որ շատ ողջունելի է նախագահների պատրաստակամությունը, որը փաստում էր, որ իրոք այնպիսի վտանգված իրավիճակ է, որ բոլորն էլ պատասխանատվության գիտակցությամբ էին մոտենում հարցին․ «Այստեղ խնդիր առաջացավ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության, հարցազրույցի մասով։ Օրերս էլ իր մեկ այլ հայտարարության, որ այլևս իշխանություն-ընդդիմություն երկխոսության հարթակը դադարել է գոյություն ունենալ, որի մասին, ի դեպ, իր հարցազրույցից հետո բոլորն էլ ասում էին, որ այն առաջարկը, որը ասում էր Տեր-Պետորոսյանը՝ գնալ  իշխանության հետ երկխոսելու և Փաշինյանից տեղեկանալու բանակցային գործընթացների մասին, հստակ ասում էին, որ այդ մարդու հետ խոսելու որևէ բան չկա, և խնդիրը ոչ թե երկխոսության հարթակ ձևավորելն էր, այլ իրավիճակից լուծում գնտնելը և ակնկալելի է, որ այդ ձևաչափը կշարունակվի առանց Լևոն Տեր-Պետրոսյանի»,- ասաց նա։

Պատգամավորը հիշեց, որ ի սկզբանե, երբ Տեր-Պետրոսյանը առաջարկում էր կոնսոլիդացվել իշխանության հետ, իրենք հստակ ասում էին` գնալ, կոնսոլիդացվել և Փաշինյանի կապիտուլյացիոն քաղաքականությանը աջակի՞ց դառնալ։ «Տեր-Պետրոսյանը ամիսներ առաջ ասում էր՝ «պաթոգոլիկ ստախոս է Նիկոլ Փաշինյանը, ստախոսի հետ ինչ տեղեկություն կարելի է քննարկել», հիմա ստախոսը կարո՞ղ է ամբողջական ճշմարտությունը ասել, թե՝ ոչ, և հստակ նշում ենք, որ այս իշխանության քաղաքականության շուրջ կոնսոլիդացիան ուղղակի Նիկոլին փրկելու ծրագիր է, որն առաջարկում է Տեր-Պետրոսյանը, որը տապալվեց»,- ասաց նա։

Անդրադառնալով Փաշինյանի ընտանեկան ԶԼՄ-ով ներկայացված Ադրբեջանի պահանջներին, Գեղամ Մանուկյանն ասաց, թե կասկածների ունի՝ ով է «Հայկական ժամանակում» տպագրված երկու հոդվածների հեղինակը, սակայն, դրանով պետք է զբաղվեն իրավապահները։

«Այդ անանուն աղբյուրը պետք է առաջին հերթին հետաքրքրի իրավապահներին, որովհետեւ սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, որովհետեւ Հայաստանում տարածվում է ադրբեջանական տեղեկություններ, թեզեր, հանրությանը մղում են վախի, անորոշության զգացում են առաջացնում,  հետեւաբար իրավապահները պետք է բացահայտեն, թե ով է անանուն աղբյուրը, որովհետեւ դա թշնամական  դիվերսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,– հավելեց Մանուկյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զգուշացումներից հետո Հայկ Մարությանի ներկայացումը խմբագրվել է

Հաջորդ գրառումը

Այս օրերին Ալեն Սիմոնյանը մեկնում է Մոսկվա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025
Նորություններ

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025
Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025
Նորություններ

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025
Հաջորդ գրառումը

Այս օրերին Ալեն Սիմոնյանը մեկնում է Մոսկվա

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական