Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս ամենը ծնում է Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղու ողջ երկանքով անվտանգության միջոցառումների անհրաժեշտությունը. Արցախի ՄԻՊ

14/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջանում սահմանամերձ համայնքների բնակիչների կողմից մշակվող դաշտերում Արցախի զինված ուժերի և ռուսական խաղաղապահների ներկայությունը ուղղակի պարտադիր է՝ ադրբեջանական հնարավոր սադրանքներից խուսափելու համար: Այս մասին ֆեյբուքում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Երեկ այցելել եմ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնք, որտեղ ապրիլի 7-ին ադրբեջանցիները կրակել են դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող համայնքի բնակիչների ուղղությամբ:

Տեղանքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դաշտը, որտեղ համայնքի բնակիչները իրականացնում էին գյուղատնտեսական աշխատանքներ, գտնվում է ադրբեջանցիների կողմից ուղիղ դիտարկման ներքո, ուստի վարկածը, որ ադրբեջացնի դիրքապահները կրակել են իբր ինժեներական աշխատանքներ իրականացնող տրակտորի ուղղությամբ, մտացածին ու անտրամաբանական է, քանի որ իրենց զբաղեցրած դիրքերից առանց սխալվելու կամ շփոթվելու հնարավորության տեսանելի է ինչպես մեր քաղաքացու կողմից վարվող գյուղատնտեսական նշանակության տեխնիկան, այնպես էլ աշխատանքի բնույթը:

Ադրբեջանական զինված ուժերը, իրենց գործողություններով ակնհայտ խախտելով քաղաքական ամենաբարձր մակարդակի պայմանավորվածությունները, ոչ միայն խոչընդոտել են համայնքի բնակիչների գյուղատնտեսական աշխատանքներին, այլև իրական ոտնձգություն գործել նրանց կյանքի իրավունքի նկատմամբ:

Այս ամենը ծնում է Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղու ողջ երկանքով անվտանգության հավելյալ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Այդ ճանապարհով ադրբեջանական շարասյուների տարանցման ժամանակ մերձակա համայնքների բնակչության անվտանգությունը երաշխավորելու համար խիստ կարևոր է տարանցումները հստակ որոշված ժամանակացույցով կազմակերպելը, ինչը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին թույլ կտա փոխգործակցության շրջանակում կանոնակարգելու և կարգավորելու այն բոլոր իրավիճակները, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքը, առողջությունը կամ սեփականությունը: Ժամանակացույցը նաև լրացուցիչ ու անհրաժեշտ պայման է քաղաքացիների համար` սեփական վարքագիծը որոշակիացնելու և հոգեբանական ներկա փուլում անվտանգության համար սպառնալիք դիտարկվող երևույթների մասին նախապես տեղեկացված լինելու տեսանկյունից:

Գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջանում սահմանամերձ համայնքների բնակիչների կողմից մշակվող դաշտերում Արցախի զինված ուժերի և ռուսական խաղաղապահների ներկայությունը ուղղակի պարտադիր է՝ ադրբեջանական հնարավոր սադրանքներից խուսափելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքվի արյունոտ բռնապետը բարբաջում է «Նոր Հարավային Կովկասի» մասին․Վարդան Ոսկանյան

Հաջորդ գրառումը

Միայն կույրը չի տեսնում, որ Փաշինյանն իր հայտարարություններով անընդհատ քաղաքականապես խարխլում է իր նկատմամբ ՌԴ-ի վստահությունը․ Մոդեստ Կոլերով

Համանման Հոդվածներ

Միջազգային

Մադուրոն ուղևորվում է Նյու Յորք, իսկ Վաշինգտոնում կորոշեն, թե ով կկառավարի Վենեսուելան. Թրամփ

03/01/2026
Նորություններ

Վենեսուելայի նախագահ Մադուրոյի իշխանության տապալման մասին. Էդմոն Մարուկյան

03/01/2026
Միջազգային

ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ Մադուրոն զուրկ է լեգիտիմությունից և պաշտպանել է խաղաղ անցումը. Կայա Կալլաս

03/01/2026
Միջազգային

Մադուրոյին գերեվարել է ԱՄՆ զինվшծ ուժերի գլխավոր հատուկ նշանակության ջոկատը

03/01/2026
Հաջորդ գրառումը

Միայն կույրը չի տեսնում, որ Փաշինյանն իր հայտարարություններով անընդհատ քաղաքականապես խարխլում է իր նկատմամբ ՌԴ-ի վստահությունը․ Մոդեստ Կոլերով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական