Այսօր մենք կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերձած գրոհը Մայր Տաճարի վրա։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր գիտակցելով հնարավոր սադրանքներն ու ոստիկանական բռնությունները, ամուր կանգնեցին և թույլ չտվեցին, որ մեր սուրբ եկեղեցին պղծվի»,- նշել է նա։





