Եկեք ոչ բանակը մոնիպուլյացիա անենք, ոչ էլ Եռաբլուրը. հանգիստ թողեք բանակը։ Այս մաին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս բանակի համար էին իրենք 90-ականներին պայքարում։
«Մենք հիմքերում ենք եղել բանակի ձևավորման ժամանակ, մենք տարել ենք հաղթանակ՝ համախմբված սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ։ Հետագայում քաղաքական դաշտում ի՞նչ եղավ, նախորդ իշխանությունների օրոք հենց հիմնականում ի՞նչ եղավ, դա արդեն իրենց խնդիրն է, հարցրեք իրենցից։ Իսկ ինչ վերաբերվում է մեզ, մենք փայլուն մեր հաղթանակները տարել ենք համախմբված։
Այսօր մեր գերխնդիրն է, որ գնանք խաղաղության. ընթացքում կերևա։ Մի բերեք այստեղ ես ինչ-որ բաներ ասեմ։ Ադրբեջանական կայքերը սաղ ինձանից են խոսում, նյութեր են գցում, այստեղ ինչ անում են, նրանք վերցնում են, վերլուծում են, դնում են։ Հանգիստ մնացեք, հետագան հետո կերևա։ Բայց այսօր մեր գերխնդիրը մեր բանակի կայացումը, մեր ժողովրդի համախմբումն է»,–ասաց Սասուն Միքայելյանը։
Անդրադառնալով պարտադիր զինվորական ծառայության կրճատման թեմային՝ԵԿՄ նախագահը համոզմունք հայտնեց՝ բանակում ծառայությունը 1.5 տարի դարձնելը պաշտպանողական բանակի վրա ոչ մի հետևանք չի կարող ունենալ։
«Պլյուս դրան՝ այսօր գիտեք՝ մեծ թվաքանակով զորավարժություններ են գնում։ Այս տարի չեմ ուզում ասեմ՝ քանի հազար հոգի լրացնում է, և ընթացքում մենք կամաց-կամաց պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակի։ Պլյուս դրան՝ սահմանապահ զորքերը, որ կանգնելու են և այսօր կանգնած են ամբողջ սահմանի երկանքով»,–ասաց նա։
Սասուն Միքայելյանը չցանկացավ մեկնաբանել գումարի դիմաց բանակից ազատվելու կամ ավելի քիչ ժամկետով ծառայելու նախագիծը՝ նշելով, որ դա իրեն չի հետաքրքրում, քանի որ դեռ քննարկվում է, օրենք չի դարձել։
«Լուրջ բան չի դա։ Ժամանակի մեջ քննարկվել է, թե ինչն է օգուտ, ինչն է վնաս բանակին։ Այսօր ես այսպես հպանցիկ չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ ես դրա մեջ այդպես խորացած չեմ»,- ասաց նա։





