Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այսօր ՀՀ-ում հասարակության մի ստվար շերտ քաղաքական ուժերից սպասում է հիմնավոր, ոչ պոպուլիստական քաղաքական առաջարկի.Ալեն Ղևոնդյան

16/06/2022
- Նորություններ, Տեղական

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.

«Դիմադրության շարժման 44 օրը.

Երեկ «Դիմադրության» շարժումը հայտարարեց, որ ֆրանսիական հրապարակում վրանները  հավաքելու է ու փողոցային քաղաքական պայքարի նոր ֆորմատների ու մարտավարության է անցնում:

Այս թեմայի վերաբերյալ կփորձեմ քաղաքական ու տեխնոլոգիական մի քանի դիտարկում անել:
Նախ՝ վրանային ճամբարը քաղ. տեխնոլոգիական մեթոդ էր, որ նպատակ ուներ փողոցային քաղաքական պայքարի հարթակ ստեղծել, որը, կարծում եմ, անցած 44 օրվա ընթացքում, մի զգալի մասով կայացավ: Դրա ցուցիչ էին հրապարակում օր-օրի ավելացող վրանների քանակը, քննարկումների նորանոր հարթակներն ու թեմաները, նոր մարդիկ և տարաբնույթ միջոցառումները: Այսինքն տեխնոլոգիական առումով ֆրանսիական հրապարակի վրաններն իրենց առջև դրած խնդիրը լուծեցին՝ կարողացան իրենց շուրջ կենտրոնացնել ընդդիմադիր շերտեր ու նաև պասիվ որոշակի թվով շրջանակներ, որոնք դարձան Դիմադրության շարժման ակտիվը:

44 օր ձգված Դիմադրության շարժման ֆորմատը, որ նպատակ էր հռչակել ներկա վարչախմբից ազատվելը, իր հիմնական նպատակին այս փուլում չհասավ: Սակայն նշեմ, որ առաջադրված խնդիրների մասով կարողացավ որոշակի լուծումներ տալ՝ մասնավորապես անտարբեր, իներտ, աբսենտեիստ մարդկանց մոտ պայքարի ու քայլ անելու մոտիվացիա առաջ բերեց պետականակործան ներկա գործընթացներում հնարավոր մասնակցության մասով: Դրան նրանք հասան հանրահավաքների, քայլերթերի, այնպես էլ ճանապարհների պարալիզացման, ակտիվ մեդիա քաղաքականության և այլ ակցիաների, գործիքների միջոցով: Ավելին՝ կարողացան իրենց շուրջը ակտիվ ընդդիմադիր շրջանակ ձևավորել, որը պարբերաբար բարձր մոտիվացիայով մասնակցում էր ակցիաներին՝ ցույց տալով քաղաքական պայքարի ակտիվ որակներ: Դրա թվային ցուցիչներից էր այն, որ փողոցային ակցիաների ողջ ընթացքում Դիմադրության շարժումը ունեցավ մոտ 2600 բերման ենթարկված ՀՀ քաղաքացի:

Պայքարի քաղաքական ու բովանդակային կոմպոնենտն իր մեջ փաստացիորեն ամփոփում էր երեք հիմնական ուժերի ՝ «Հայաստան» Դաշինք – ՀՅԴ, ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցության քաղաքական ու գաղափարական պլատֆորմները. հրապարակում առկա էին նաև մի շարք նոր կուսակցություններ, թիմեր, խմբեր, հայրենակցական միություններ, Հ/Կ, հիմանդրամներ, որոնց գաղափարական մոտեցումները տեղավորվում էին պետություն պահելու ու Արցախը չհանձնելու միջակայքում: Սա արձանագրում է մեկ կարևոր իրողություն, որ պետականակործան ներկա իրողությունների ներքո երբեմն նաև իրար նկատմամբ քաղաքական սիմպատիա չունեցող քաղաքական շրջանակները պատրաստ են միացյալ պայքարի: Սա շատ կարևոր արձանագրում է հատկապես գալիք քաղաքական գործընթացներում պլանավորում անելու մասով:


Ակնհայտ էր որ «Դիմադրության» շարժումը ուներ կազմակերպչական, տեխնիական, արարողակարգային, օպերատիվ կառավարման ու փողոցային պայքարի տարբեր կոմպոնենտներ իրական ժամանակի մեջ անհրաժեշտ չափով արդյունավետ մեկտեղելու հետ կապված մի շարք խնդիրներ: Մի պահ մենք հայտնվել էին մի իրավիճակում, երբ մարդկանց հետ զրույցներում, գրեթե բոլորը ասում էին, թե հրապարակի բեմից ո՞վ ի՞նչ պետք է ասի ու ինչպես, ի՞նչ շեշտադրումներով. ստացվել էր «ազգ – քաղ տեխնոլոգ» իրավիճակը, որը սակայն լավ է, քանի որ մարդկանց մոտ սրտացավության մղումներից էր դա արվում:

Գաղափարական առումով արձանագրենք նաև, որ որքան էլ «Դիմադրության» շարժումը փորձեց փողոցային պայքարի լեգիտիմությունն ուղղակիորեն կապել երկիրը ու Արցախը փրկելու նպատակադրման հետ, դա անհրաժեշտ չափով չստացվեց, որի մասին նաև իր խոսքում նշեց նաև շարժման լիդերը. «հրեշավոր նախկինների վերադարձի ստվերը» և «Դիմադրության» շարժման հանրահավաքներին նախկինների հետ ասոցացվող օդիոզ կերպարները, մի շարք հանրային նեգատիվ ընկալում ունեցող չինովնիկների առկայությունը ամեն կերպ պայմաններ ստեղծեցին, որ «երկիրը փրկելու» օրակարգը տորպեդահարվի «նախկինների իշխանության վերադառնալու» կենցաղային ընկալմամբ, որը և բավական արդյունավետ օգտագործեցին իշխանական մեդիա ու քարոզչական շրջանակները:

Բավական գնահատելի էր նաև այն, որ շարժման քաղ. որոշում ընդունող ակտիվը միգուցե ոչ միշտ ու միգուցե ոչ անհրաժետ չափով, բայց սեփական քաղաքական մենեջմենտի ու օպերատիվ կառավարման մեջ հաշվի էր առնում շարժման սկզբնական փուլում թույլ տրված բացթողումները և փորձում շտկումներ անել: Փաստացիորեն կարելի է արձանագրել, որ վրանային պայքարի ավարտը և Դիմադրության շարժման վերաֆորմատավորումը, տրանսֆորմացումը կարելի է  դիտարկել նաև այդ պրիզմայով:

Իհարկե կարելի է առավել դետալիզացնել ու անդրառանալ ելույթներին ու մեսիջներին, հարթակներից կոչեր անող մարդկանց ու շրջանակների ու քաղական ակցիաների արդյունավետության ամենատարբեր կետերին, սակայն դա իհարկե շատ երկար ու միգուցե հոգնեցուցիչ կլինի:

Կարելի է ընդհանրացնել և  մեկ հիմնական արձանագրում անել, որ մենք այսօր ունենք պասիվից ակտիվ ընդդիմադիր կեցվածքի վերափոխվող հանրային (հիմնականում քաղաքաբնակ) շրջանակ, որը անհրաժեշտ քաղաքական առաջարկի պայմաններում լայն քաղաքական մասնակցություն կցուցաբերեն երկրի քաղաքական կյանքում:

Այսօր ՀՀ-ում հասարակության մի ստվար շերտ է առկա, որ քաղաքական ուժերից սպասում է ճիշտ, սպասված, հիմնավոր, ոչ պոպուլիստական քաղաքական առաջարկի, որը կհամապատասխանի իր քաղաքական քիմքին, որի համաձայն էլ նա քաղաքական վարք կցուցաբերի:

Մենք վստահորեն ունենալու ենք փոփոխություններ, ու դրանք կլինեն, երբ քաղաքական օրակարգերը ու դրանք ներկայացնողները համապատասխանեն հանրային պահանջարկին ու գեպոլիտիկ իրողություններին»։

Նախորդ գրառումը

Վիվա-ՄՏՍ-ում նոր գլխավոր տնօրեն է նշանակվել

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանն ու իր տերերը իրենց հաշվարկներում մի կարևոր բացթողում ունեն. Մետաքսե Հակոբյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանն ու իր տերերը իրենց հաշվարկներում մի կարևոր բացթողում ունեն. Մետաքսե Հակոբյան

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական