ՆԳ նախարարն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մամուլում տեղ գտած այն տեղեկություններին, ըստ որոնց, ահազանգեր կան, որ տարբեր վայրերից քաղաքացիներին բերում են և գրանցում, օրինակ Գյումրիում, որ ընտրությունների ժամանակ նրանք ընտրելու իրավունք ունենան։
«Անկեղծ ասած՝ երբ ինձ հայտնի դարձավ, որ մեդիադաշտում շրջանառվում է այդ թեման, շատ անակնկալ էր, որովհետև առնվազն օրենսդրությանը ծանոթ մարդիկ պիտի իմանան, որ այսօր գրանցվելով Գյումրիում կամ Փարաքարում, դա չի տալու անձին հնարավորություն մասնակցելու մարտի վերջին կայանալիք ընտրություններին: Որովհետև անձը պետք է ունենա որոշակի ամսական կտրվածքով հաշվառում տվյալ բնակավայրում, որը որ նրան ընտրական իրավունքի հնարավորություն կտա։ Եթե անձինք տվյալ ժամկետից առաջ են գրանցվել և շարունակում են այնտեղ բնակություն հաստատել, բնականաբար, ըստ օրենքի տվյալ անձինք կունենան ընտրական իրավունք։
Եթե լինեն համանման ահազանգեր, խնդրում եմ ուղղորդել նախարարություն, մենք պարզաբանումները կտան»,-ասաց Արփինե Սարգսյանը: