Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այսօր գեղարվեստական և վավերագրական կինոյի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է

22/02/2021
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային կինոյի մեծ վարպետ, վավերագրական կինոյի ականավոր ռեժիսոր, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական կինոլեգենդը՝ Արտավազդ Փելեշյանը, նշում է ծննդյան 83-րդ տարեդարձը:

ՀՀ ժողովրդական արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Հայկական ԽՍՀ պետական ​​մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ֆրանսիայի SCAM-ի անդամ։

Պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» և ՀՀ Պատվո շքանշաններով:

Փելեշյանն ունի շատ ուժեղ հայկական ինքնություն` միաժամանակ լինելով աշխարհի քաղաքացի: Դա է փելեշյանական ֆիլմերի ամենահետաքրքիր կողմը: Փելեշյանն անհամեմատ ընդլայնեց կինոյի սահմանները և իրական, վավերագրական պատկերին հաղորդեց մեծ կինոյի բանաստեղծական ուժը՝ իր ֆիլմերը վերածելով լիովին նոր կինոէսթետիկայի: Նա ստեղծեց բացառիկ, անկրկնելի փելեշյանական կինոաշխարհը: Վավերագրական կինոյի կենդանի դասականն իր ֆիլմերը կառուցել է առանց բառերի: Տարածական մոնտաժի հեղինակը համաշխարհային կինոյում պարզապես հեղաշրջում արեց՝ ջնջելով մոնտաժի ընդունված չափանիշների սահմանագիծը:

Հեղինակն ինքն այս մասին ասել է ` «Իմ ֆիլմերի թերությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան, իմ ֆիլմերի առավելությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան»:

«Բառն օգտագործելը պահանջում է այնքան տեւողության պատկեր, որքան պիտի տեւի խոսակցությունը, իսկ դա խանգարում է կերպար ստեղծելուն: Դրա համար է, որ հրաժարվել եմ բառերից: Դրանք կաշկանդում են: Պատկերները, գործողությունները, ձայները, հնչյունները, աղմուկը, երաժշտությունը միասին խոսում են ավելի շատ, քան բառերը: Ես ստեղծում եմ էմոցիոնալ դաշտ ոչ թե տվյալ հատվածի շուրջ, այլ` ընդհանուր ֆիլմի»,- իր մեթոդն այսպես է ներկայացրել Փելեշյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ոչ իրավաբանների համար բացատրեմ, թե ինչ է իրենից ներկայացնում քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի գործը. Ռուբեն Մելիքյան

Հաջորդ գրառումը

Որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով

Համանման Հոդվածներ

Միջազգային

Մադուրոն ուղևորվում է Նյու Յորք, իսկ Վաշինգտոնում կորոշեն, թե ով կկառավարի Վենեսուելան. Թրամփ

03/01/2026
Նորություններ

Վենեսուելայի նախագահ Մադուրոյի իշխանության տապալման մասին. Էդմոն Մարուկյան

03/01/2026
Միջազգային

ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ Մադուրոն զուրկ է լեգիտիմությունից և պաշտպանել է խաղաղ անցումը. Կայա Կալլաս

03/01/2026
Միջազգային

Մադուրոյին գերեվարել է ԱՄՆ զինվшծ ուժերի գլխավոր հատուկ նշանակության ջոկատը

03/01/2026
Հաջորդ գրառումը

Որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական