Եթե Նիկոլ Փաշինյանի համար Արցախի և Բաքվի կողմից պատանդառված Արցախի ղեկավարների հարցը փակված է, ապա հայ ժողովուրդը չի կիսում նրա այդ կարծիքը, Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի պահանջով ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանը։
«Մենք այսօր այստեղ ենք ասելու, որ այդ մարդիկ մոռացված չեն, և նրանք պետք է ազատ արձակվեն, քանի որ խոսում ենք հայրենի հողը պահած մարդկանց ճակատագրերի մասին։ Ալիևյան ռեժիմը պետք է վերջ տա իր տեռորիստական քայլերին և բաց թողնի բոլոր հայ գերիներին։ Նրանք մոռացված չեն, մենք ամեն օր հիշեցնում ենք միջազգային հանրությանը՝ բարձրաձայնելու այդ խնդիրը։
ՀՀ իշխանությունը տուրիստի կարգավիճակում է, ՀՀ վարչապետը հեծանվորդ է դարձել, և ԱԳՆ շենքն իրականացնում է տուրիստական գործակալության ֆունկցիա։ Բայց սա մեր արտաքին կապն է աշխարհի հետ, և այստեղ մարդիկ պետք է աշխատեն ի նպաստ ՀՀ ժողովրդի»,- ամփոփեց Հենրիխ Մխիթարյանը։