Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այսօրվա քաղաքական թիմը հստակ պատկերացնում է խաղաղության գինը, տեսլականը, ճանապարհը, որով պետք է գնա Հայաստանը․ Արսենյան

15/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1997-ի ղեկավարության հետ համեմատած ՀՀ այսօրվա ղեկավարությունն իր ներսում տարաձայնություն չունի, վճռական է և միակամ այն նպատակներին հասնելու գործում, որին ձգտում է, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

«Այսօրվա քաղաքական թիմը հստակ պատկերացնում է խաղաղության գինը, խաղաղության տեսլականը, այն հիմնական ճանապարհը, որով պետք է գնա Հայաստանը»,– ասել է նա։

Պատգամավորը նշել է, որ Հայաստանը երբեք չի եղել այնքան ազատ, որքան այս քաղաքական թիմի կառավարման ժամանակ։ «Եթե դիտարկենք մեր ընդդիմադիրների կողմից իրականացվող գործունեությունը, ապա բացառիկ ազատության մեջ են գործում»,– ասել է նա՝ հավելելով, որ բոլոր հնարավոր մեթոդները, լեքսիկոնը, այդ թվում՝ փողոցային մակարդակի, օգտագործվում է այս իշխանությունների հասցեին, իսկ իշխանությունը որևէ ռեպրեսիա չի կիրառում։

Գուրգեն Արսենյանը նաև նշել է, որ իր համար ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ ամենակարևոր իրադարձությունը 44-օրյա պատերազմն էր, որը ցույց տվեց սնանկությունն այն ամենի, ինչ ասում էին նախկին իշխանությունները, այն տեսլականը, որ նրանք առաջարկել էին ժողովրդին։ «Այն գինը, որը վճարեց ՀՀ ժողովուրդը, և հայկական բանակը, դա ապացույց էր, որ մենք պետք է սթափվենք, վերադառնանք իրերն իրենց անուններով կոչելու դաշտ»,– ասաց նա։

Դիտարկմանը, որ ընդդիմությունն ասում է, թե իշխանությունն Արցախը հանձնում է Ադրբեջանին, պատգամավորն արձագանքեց՝ ասելով, որ ընդդիմության տված գնահատականներն իրենց քաղաքական շահերին սպասարկող գնահատականներն են, որովհետև իշխանությունն այս պահին առաջնորդվում է ներկա իրողություններով։

«Երբ Հայաստանի ու Արցախի սահմանն ընդհանուր էր մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը, երբ հայկական զորամիավորումները կանգնած էին Արցախի և Ադրբեջանի միջև, այդ ժամանակ մի իրավիճակ էր, երբ ՀՀ–ն կարողանում էր ակտիվորեն մասնակցել ու ակտիվորեն իրականացնել իր հիմնական առաքելությունը, որը կոչվում է Արցախի անվտանգության երաշխավոր, իրադարձությունները զարգացան այնպես, որ մեր Զինված ուժերը չկարողացավ դիմակայել ադրբեջանական հարվածին, և հիմա մեր և Արցախի միջև տեղակայված են ադրբեջանական զինված ուժերը, և մենք հանձնելու որևէ բան չունենք, Արցախն այս պահին գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ»,– ասել է նա։

Գուրգեն Արսենյանը նաև նշել է, որ հանրային ցանկացած հայտարարություն, կոչ, որը վերաբերում է Արցախի քաղաքական կարգավիճակին, հասարակական, ներքին կյանքի սրմանը, պարզապես սպառնում է Արցախում ապրող մարդկանց կյանքին։ Նրա խոսքով՝ իրենց նպատակն է իր բնականոն ավարտին հասցնել խաղաղության դոկտրինը, որովհետև խաղաղության դոկտրինի պայմաններում առաջին հերթին դադարում է ռազմական գործոնը լինել առօրյա։

«Մենք իրականացնում ենք մի քաղաքականություն, որն այս պահին բխում է ՀՀ պետական շահերից։ ՀՀ պետական շահերի պարագայում հակադրել Արցախի շահերը Հայաստանի շահերին այնքան էլ ազնիվ չէ։ Հայաստանի պետական շահերը պահանջում են, որպեսզի ինքը շատ արագ և արդյունավետ հասնի մի հանգրվանի, որը կոչվում է հարևանների հետ պռոբլեմների բացակայություն»,– ասել է նա։
nEWS.AM

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախից հրաժարումով ՀՀ-ի համար գոյաբանական մարտահրավերները վատթարագույն ստարտային պայմաններով ավելանալու են

Հաջորդ գրառումը

Մենք իսկապես մեր պատմության ամենադժվար փուլում ենք. Դավիթ Բաբայան

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025
Նորություններ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025
Նորություններ

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025
Հաջորդ գրառումը

Մենք իսկապես մեր պատմության ամենադժվար փուլում ենք. Դավիթ Բաբայան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական