Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այսօրվա ճնշումները քաղաքական վախերի հետևանք են. Դավիթ Անանյան

10/06/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պետական գործիչ, տնտեսագետ Դավիթ Անանյանը գրում է. «Հայաստանի պատմության ընթացքում եղել են ժամանակներ, երբ աշխարհիկ իշխանությունները՝ թագավորներ, իշխաններ կամ կառավարիչներ, փորձել են թուլացնել կամ ենթարկեցնել Հայ Առաքելական Եկեղեցին: Այս փորձերը սովորաբար տեղի են ունեցել ազգային ճգնաժամերի այնպիսի պահերին, երբ օրվա կառավարիչները, կորցնելով իրենց լեգիտիմության հիմքերը, ականատես է եղել ՀԱԵ-ի նկատմամբ ժողովրդի վստահության և հավատի աճին: Հետևաբար, ՀԱԵ-ի պատմության ընթացքում հայտնի ճնշումները պայմանավորված են եղել ոչ թե զուտ կառավարման նկատառումներով, այլ ժողովրդի հոգևոր անկախությունից բխող վախով:

Այսօրվա ճնշումները քաղաքական վախերի հետևանք են։ Նիկոլ Փաշինյանը պարզապես հակաեկեղեցական հռետորաբանությամբ քաղաքական գործիչ չէ։ Նա լեգիտիմության բռնազավթող է՝ ուզուրպատոր, ով, կորցնելով հանրության ու ժողովրդի հարգանքն ու վստահությունը, թշնամիներ է փնտրում ազգի ներսում՝ ժողովրդական վրդովմունքը վերաուղղորդելու հստակ մտադրությամբ։

Փաշինյանը չի կարողանում առաջնորդել հասարակությանը համերաշխության մթնոլորտում, ուստի առաջնորդում է անկարգություններ սերմանելով: Նա չունի ստեղծարար կարողություններ՝ երկրի ինստիտուտներն ամրապնդելու կամ ազգը միավորելու համար, ուստի զբաղվում է դրանց քայքայմամբ։ Նա ազգային առաջնորդի կերպարով հանդես գալու ներուժ չունի և այս բացակայությունը լրացնելու համար թիրախավորում է ազգային խորհրդանիշերը՝ այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցին:

Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես հոգևոր հաստատություն չէ։ Այն ազգային ինքնության վերջին ամրոցն է՝ այն ժայռը, որին կարող է հենվել ժողովրդի՝ կողմնորոշումը կորցրած կամ լուսավոր ճամփա գտնելու դժվարության մեջ գտնվող հատվածը։ Հարվածներ հասցնելով ՀԱԵ-ին՝ Փաշինյանը փորձում է վտանգավոր խաղ խաղալով վաբանկ գնալ՝ ոչ միայն ներսում կառավարման համակարգի ձախողումներն արդարացնելու, այլև հանրության մոտ սրբության, պատմական ժառանգության և շարունակականության գաղափարները ջնջելու նպատակով։

ՀԱԵ-ի դեմ այս հարձակումների հիմնական տրամաբանությունը քաղաքացիական հակասություններ և ընդհարումներ հրահրելն է։ Գարեգին Բ Կաթողիկոսի դեմ սանձազերծված վարկաբեկման արշավները ոչ թե պատահականություն են, այլ դիտավորյալ և համակարգված քայլեր՝ ուղղված ազգային միասնականության մնացորդները քայքայելու, հանրության բևեռացումը խորացնելու և քաոսային իրավիճակ ստեղծելու համար։ Դա մի քաղաքական սցենար է, որի վերջնանպատակը ի վերջո հայտարարելն է. «Ես եմ այն միակը, ով կարող է լուծել այս քաոսը»։

Քաղաքացիական երկպառակության մթնոլորտ ստեղծելը, ըստ էության, այն մարդու վերջին քաղաքական խաղադրույքն է, ով չունի ո՛չ հեղինակություն, ո՛չ աջակցություն, ո՛չ էլ ապագայի հստակ տեսլական»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչպես է Լոս Անջելեսը ապստամբում տեղահանությունների դեմ. BBC

Հաջորդ գրառումը

Բրյուսովում էլ չեմ դասավանդելու. ինձ էլ են զրկում դասախոսական ժամերից ու դա անում են շատ կեղտոտ ձևով. Էռնեստ Ավանեսով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025
Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Հաջորդ գրառումը

Բրյուսովում էլ չեմ դասավանդելու. ինձ էլ են զրկում դասախոսական ժամերից ու դա անում են շատ կեղտոտ ձևով. Էռնեստ Ավանեսով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական