Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այսպես կոչված, ազատական արեւմտամետները բոլշևիկյան փաստարկներ են բերում ընդդեմ հոգևորականների. Մարուքյան

07/05/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բոլորը քննարկում են, թե արդյոք եկեղեցականները եկեղեցին իրավունք ունե՞ն զբաղվելու քաղաքականությամբ, կամ իրավունք ունե՞ն կարծիք ասելու: Այս մասին իր ուղիղ եթերում նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Այս քննարկումն այն մասին է, որ դա գավառականություն է, ինչպե/ս կարող են եկեղեցականները ինչ-որ բան ասել: Մյուս կողմից ասում են՝ ուզում եք կրոնապետությո՞ւն լինի: Ասում են՝ նման դեպքեր եղել են, բայց դրանք անհաջող օրինակներ են, օրինակ Կիպրոսի օրինակը, որից հետո եղել է Թուրքիայի ներխուժումը: Հիմնական թեզն այն է, որ եկեղեցականները պետք է հեռու մնան քաղաքականությունից, չպետք է կարծիք ասեն: Այդ դեպքում ինչո՞ւ են անընդհատ ասում՝ ո՞ւր է մեր եկեղեցին, ո՞ւր է մեր կաթողիկոսը: Մյուս կողմից էլ ասում են՝ ո՞վ է ձեզ թույլ տվել նմն բաներ խոսել, սա կրոնապետություն չէ: Այստեղ հարց է ծագում՝ եթե եկեղեցականներն իրավունք չունեն կարծիք ասելու, բա ո՞վ ունի: Ի՞նչ եք այս արշավը սկսել, որ իրավունք չունեն կարծիք ասելու, որ դա կործանարար է: Թեզը, որ եկեղեցականներն իրավունք չունեն բան խոսելու, բոլշեւիկյան թեզ է: Դա բոլշեւիկների ժամանակ է եղել, որ եկեղեցիները վառել են, գոմեր են սարքել, լավագույն դեպքում գրադարան: Բոլշեւիկյան թեզերն ինչո՞ւ եք բերում մեր եկեղեցականենրի դեմ: Բան են ասում, կարող եք, փաստական դաշտում բանավիճեք նրանց հետ, առանց ասելու՝ ագենտ, ռսաստրուկ, պետություն չեք ուզում ունենալ, միութենական պետության ջատագով»,- ասաց Մարուքյանը:

Նա նկատեց, որ, այսպես կոչված, ազատական, «արեւմտամետների» փորձագիտական համայնքը, թուրք-ադրբեջանական ագենտուրան, ասում է, որ իրավունք չունեն եկեղեցականները խոսելու. «Փաստորեն արեւմտամետները բոլշեւիկյան փաստարկներ են բերում ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու: Օրինակ, Թուրքիայում ԷԹրդողանի կուսակցությունն իր հիմքում ունի իսլամական ակունքներ, սերտաճած են: Օրինակ, ԱՄՆ-ում Հանրապետական կուսակցությունը շատ խորը կրոնական ուղղություն ունի: Աբորտների դեմ պայքարը այդտեղից է: Իսրայելում Նեթանյահուի կոլաիցիայի մեջ կան աջ ծայրահեղական ուժեր, որոնք ամբողջությամբ իրենց հիմքում դրված են կրոնական կանոնագրքերը: Մեծ Բրիտանիայում Լորդերի պալատում 21 բարձր հոգեւորական է նստում եւ իրենց կարծիքն ասում են տարատեսակ հարցերի վերաբերյալ: Հնդկաստանում իշխող ուժը եւս ունի խորը կրոնական, հինդուական արմատներ:

Հայաստանում ոչ ոք չի ասում, որ եկեղեցականը պետք է դառնա վարչապետ, ուղղակի կարծիք ասելու մասին է այս քննարկումը»,- ասաց նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԿՈՒ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏՆԵՐՈՒՆ ՄԻՋԵՒ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻՆ

Հաջորդ գրառումը

Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի հետազոտությունների լավ նյութ են. Վանեցյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025
Նորություններ

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025
Նորություններ

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի հետազոտությունների լավ նյութ են. Վանեցյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական