Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այո Հայաստանը ձախողված պետություն է. Հետևաբար ի՞նչ է մեզ սպասվում. Հովհաննես Ավետիսյան

01/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Անվտանգություն

Ցանկացած պետության գոյության հիմնական նպատակը որոշակի առանձնահատկություններով մեկտեղված մարդկանց անվտանգության երաշխիքների տրամադրումն է:

Ի՞նչ ասել է անվտանգություն: Թվարկեմ:
1. Ֆիզիկական անվտանգություն:
2. Պարենային անվտանգություն:
3. Առողջապահական անվտանգություն:
4. Շրջակա միջավայրի անվտանգություն:
5. Սոցիալական անվտանգություն:
6. Էներգետիկ և այլն անվտանգություն:

Այս ամենի բացակայության դեպքում որևէ պետության գոյություն ինքնանպատակ է և դա կդադարի:
Վերոնշյալների տրամադրումը հանրությանը երաշխավորվում է արդարդատության համակարգով և պետական այլ ինստիտուտներով: Երբ նաև զուգորդվում է պետության կողմից երաշխավորված որակյալ կրթական համակարգի գոյությամբ, ապա տվյալ հանրությունը ապահով, բարեկեցիկ և ստեղծարար աշխատանքով ապրելու հնարավորություն է ստանում:
Հայաստանում, անկախությունից ի վեր, անվտանգային մի շարք բաղադրիչներ պետության կողմից ձախողվել են: Մինչև հիմա վստահ չենք մեր գնած սննդի որակյալ լինելու մեջ: Առողջապահական համակարգը ոչ բոլորին է հասանելի և մատչելի, իսկ միջին վիճակագրական առումով անորակ է: Շրջակա միջավայրից բխող վտանգները կառավարելի չեն: Սոցիալական անվտանգության առումով՝ երեխաներ, ծերեր, խոցելի խմբեր, չունեն պետության բավարար ուշադրությունն ու հոգածությունը:

Սրան, երբ գումարում ենք արդարադատության համակարգի կիսամեռ վիճակը և կրթական անորակ համակարգը, մենք ունենում ենք այն պատկերը, որը եղել է մինչև օրս՝ քվեարկություն ոտքով: Քաղաքացին լքել է երկիրը և շարունակում է անել:

Կթվա, թե սա արդեն վերջն էր: Սակայն ներկա իշխանությունը՝ իր ապիկարությամբ և ապաշնորհությամբ (դավաճանության լեգիտիմ վարկածը այս տեքստում չեմ քննարկում), եղածին ավելացրեց ևս մեկը՝ ֆիզիկական անվտանգություն:

Ավելի շուտ, անվտանգության երաշխավորի պետության դերակատարումից վերացրեց ֆիզիկական անվտանգության կոմպոնենտը: Առաջ, եթե մարդը մտածելու բան ուներ երկիրը լքելուց առաջ, հիմա արդեն չկա այդ երկմտանքը:

Եթե ձեր անձնագրերը զննել եք, նշածս երաշխիքի մասին գրված է նաև այնտեղ, սակայն այդ անձնագիրը կրող տասնյակ հայրենակիցներ՝ զինադադարի ստորագրված համաձայնագրի պարագայում էլ շարունակում են մնալ գերության մեջ: Պետությունը չի կատարում իր անվտանգության երաշխավորի գործառույթը: Պետությունը դադար է առել:

Այո Հայաստանը ձախողված պետություն է: Նույնիսկ, եթե դու հաջողակ ես քո գործում, դու չես կարող վստահ լինել, որ վաղը քեզանից չեն խլելու քո հաջողությունները, քո ունեցվածքը, քո ընտանիքը, քո առողջությունն ու քո կյանքը:

Ի՞նչ պետք է անել: Պետք է պետություն կառուցել:

Կա՞ն նման խմբեր, որոնք կարող են պատասխանատվություն ստանձնել և սկսել հետզհետե վերականգնել անվտանգության երաշխավորի պետության դերակատարումը՝ վերևում թվարկված բոլոր կետերով: Քանզի բոլորն էլ կարևոր են:

Չկան նման խմբեր: Բա ինչու՞ չկան: Չկան, որովհետև դաշտը մնացել է ապիկարներին, կարողները կամ լուռ են կամ էլ շատ «զբաղված», իսկ միավորվելու և պետության համար գիտակցված պատասխանատվություն ստանձնելու համար առնվազն քննարկումներ են պետք նշածս ուղղություններով, դրանց շուրջ միասնական դիրքորոշում և գործողությունների ծրագիր է պետք: Հավաստիացնում եմ, որ երկրում չկա որևէ խմբակ, որ ունի սա:

Հետևաբար ի՞նչ է մեզ սպասվում: Սպասումները մեծ չեն, քանզի հանրային ընկալումներում էլ չկա գիտակցություն առ այն, թե իրականում ինչն է պակասում մեզ, ինչի պետություն չենք դառնում, ինչու վերջնականապես ձախողեցինք:

Վերջինիս մեջ, եթե մեղավորներ փնտրեք, ապա դա անգրագետ և տգետ մեդիա դաշտն է առաջին հերթին, առավելապես՝ հանրային հեռուստաընկերությունը: Սա եղել և մնում է գործիք օրվա իշխանության ճղճիմ շահերի սպասարկման, այլ ոչ հարթակ՝ հանրային գերկարևոր խնդիրների քննարկման և իրազեկման, հանրային գիտակցության բարձրացման:

Բա ի՞նչ են անում այդքան նոր ստեղծվով կուսակցությունները: Փորձեք անվտանգության նշածս որևէ ուղղությամբ նրանց ներկայացուցիչների հետ քննարկում բացել ու դուք կհասկանաք, որ ներկա ու սպասվելիք աղետալի վիճակները պատահականություն չեն: Այսինքն այս կուսակցությունների, և՛ հների, և՛ նորերի, գերակշիռ մասը ապիկարներ են, իսկ վատագույն դեպքում ստախոս սրիկաներ:

Լուծումներ չգիտեմ, իմ իմացած լուծումները չեն գործում՝ մարդիկ ի վիճակի չեն համատեղվել, գիտակցել վիճակի լրջությունը, սեփական կարճաժամկետ շահերը կողմ դնել և խմբով գիտակցված պատասխանատվություն ստանձնել պետության համար:
Կներեք, որ լավատեսական սպասումներ չեմ գրում: Ուղղակի չեմ տեսնում այդպիսիք, իսկ ստել, գիտեք, որ չեմ կարող:

հ.գ.Առողջ եղեք: Ես կովիդից դեռ չեմ ապաքինվել, ծանր նստեց վրաս ու դեռ շարունակվում է»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումն՝ առնվազն նախկին ԼՂԻՄ սահմաններում, օրակարգում է. Արցախի նախագահ

Հաջորդ գրառումը

Դիտավորություն չկա. ԳՇ-ն՝ Մուրադովի ընդունելության ժամանակ Ռուսաստանի դրոշը շրջված դնելու մասին. tert.am

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026
Նորություններ

Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թեւերի» քայլերթը՝ Կապանում

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանին պետք է աջակցել. Զելենսկին կոչ է արել Եվրամիությանը Հայաստանը «փրկել» Ռուսաստանից

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Հաջորդ գրառումը

Դիտավորություն չկա. ԳՇ-ն՝ Մուրադովի ընդունելության ժամանակ Ռուսաստանի դրոշը շրջված դնելու մասին. tert.am

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական