Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում այսօր մատուցված պատարագը տեղի է ունեցել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանի տնօրինությամբ։
Փաշինյանը մեկ շաբաթ առաջ է տեղեկացրել, որ նոյեմբերի 23-ին մասնակցելու է այդ պատարագին և այսօր իր թիմակիցների, այդ թվում՝ Արամ Զավենի Սարգսյանի հետ մասնակցեց եկեղեցական արարողությանը։
Պատարագի ժամանակ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի անունը «խմբագրվել է», չի հնչեցվել։
Հոնիսի 27-ին, երբ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները, ոստիկանական մեծաթիվ ուժերը գրոհեցին Մայր Աթոռը, ձերբակալեցին Միքայել Սրբազանին, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանը հուզմունքից ու անզորությունից լաց էր լինում, փորձում ոստիկանների խիղճն արթնացնել, վրդովված բղավում՝ այս ի՜նչ եք անում, եկեք բոլորիս ձերբակալեք։ Ո՞նց եք կատարում դուք էս հրամանը, հա՞յ եք, թե թուրք։
Սրբազանը չգիտե՞, որ այսօր այդ հրամանը տվողն էր եկել Սուրբ Հակոբ եկեղեցի՝ պատարագի, իսկ ինքն ընդառաջ է գնացել նրան, ընդունել է նրան, գրկել նրան, սեղմել է նրա ձեռքը։ Չի ընդվզել, չի ընդդիմացել, չի բողոքել, չի հակադարձել, չի բղավել, լաց չի եղել, ինչպես բղավում ու լաց էր լինում հունիսի 27-ի չարաբաստիկ օրը՝ Մայր աթոռը բռնազավթելու ժամանակ։
Նա այսօր լուռ էր, անգամ չպատասխանեց հարցին՝ հա՞շտ եք, որ մյուս Սրբազանները կալանքի տակ են, հա՞շտ եք, որ Փաշինյանն ուզում է «Կտրիճ Ներսիսյանին հեռացնել Վեհարանից», հա՞շտ եք, որ պատարագի ժամանակ Վեհափառի անունը չի հնչում։
Այն օրը վիրավորանքից վրդովված, բղավող ու լաց լինող Գևորգ Սրբազանն այսօր լուռ էր, անարցունք ու անվրդով։
Տեսանյութը՝ այստեղ

Տեսանյութը՝ Սյուզի Բադոյանի





