Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այն օրերին, երբ Սիմոնյանը ստանձնել է ալիևյան քարոզչության մանր տրամաչափի խոսնակի դերը, Բրյուսելում ոչ հայ մարդիկ ստանձնել էին հայկական շահերի պաշտպանի դերը. Աշոտյան

24/10/2024
- Նորություններ, Տեղական

Այն օրերին, երբ Սիմոնյանը ստանձնել է ալիևյան քարոզչության մանր տրամաչափի խոսնակի դերը, Բրյուսելում ոչ հայ մարդիկ ստանձնել էին հայկական շահերի պաշտպանի դերը:

Այս մասին հոդված է հրապարակել ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը:

Այսօր Եվրոպական խորհրդարանում քվեարկվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ COP 29-ի առիթով հեղինակած բանաձևը, որի քննարկումները տեղի ունեցան նախօրեին։

Պետք է ընդունել, որ այդ դեբատներն իրականում մի դարպասով խաղ էին, որի ընթացքում բոլոր ելույթները հարված էին Ալիևի արյունոտ ռեժիմին։ Նույնիսկ Եվրահանձնաժողովը ներկայացնող կոմիսար Նիկոլաս Շմիդտը գործադիր իշխանության համար բավականին կոշտ էր։ Կարելի է երկար վիճել, որ դա հերթական բլա-բլա-բլան էր, որ որոշ պատգամավորներ իրենց շահերն ունեն, որ նախապես աշխատանք է տարվել Հայ Դատի գրասենյակի, Հանրապետականի կամ Սփյուռքի կողմից։ Որ այդ ամենը ոչինչ չփոխող, իրական քաղաքականության հետ կապ չունեցող երևույթ էր։ Ինքս, ի դեպ, մի շարք նման կարծիքների հետ կհամաձայնեմ, մի երկու բան էլ ինքս կավելացնեմ։

Բերեմ օրինակներ՝

1. Հայկական ականջին հաճո գնահատականները պարբերաբար զուգորդվում էին Փաշինյանի վարչախմբի հակառուսական քաղաքականության գովքով և հետագա սպասումներով։ Եվ դժվար է ասել՝ «սկզբում ձո՞ւն էր, թե՞ հավը»։

2. Արցախի կորստին հանգեցրած նիկոլական արկածախնդիր դավաճանությունը սքողող «Հայաստանի դեմոկրատական առաջընթացի» մասին դատարկ ճոռոմաբանությունն ականջ էր ծակում, հատկապես ինձ մոտ, ով թե՛ 15 տարի աշխատել է Բրյուսելի հետ, թե՛ 15 ամիս շինծու մեղադրանքով և նույն Բրյուսելի գրեթե տոտալ լռությամբ անցկացրել է Բրյուսելին հեչ չնմանվող բանտում։

Բայց հոռետեսությանը զուգահեռ՝ եկեք փորձենք տեսնել նաև այլ հանգամանքներ։

Մի մեղադրեք ամբողջ Եվրախորհրդարանին երեսպաշտության մեջ։ Այո, ելույթ ունեցողների շարքում կան մարդիկ, ում համար դա ընդամենն առիթ էր Մոսկվային հերթական կշտամբանքն ուղղելու, ում քաղաքական ուժերն այս քննարկումները կօգտագործեն Ալիևի հետ հետագա հարաբերություններում ավելի լավ պայմաններ ստանալու համար։ Ով աչք է փակում Հայաստանի ներսում Նիկոլի ավտորիտար տրանսֆորմացիայի վրա։ 

Սակայն նրանց կողքին կային բազում պատգամավորներ, որոնք անշահախնդիր էին սեփական կարծիքը ներկայացնելու մեջ, ովքեր ներկայացնում էին ոչ թե ցինիկ և կրկնաերես եվրոպական վերնախավը, այլ եվրոպական ընդդիմությունը։ Ովքեր իրենք են երազում քրիստոնեական քաղաքակրթության վրա հիմնված իրական Եվրոպայի մասին, որում Հայաստանն իր ուրույն տեղը վաստակել է պատմությամբ և մշակույթով։ 

Եվրոպառլամենտի 8 խմբակցություններից 7-ը ներկայացրել են համապատասխան բանաձևի սեփական նախագիծը։ Այս պահին ընթանում են այդ տարբերակների համադրման և միասնական տեքստ ստանալու աշխատանքները, և դժվար է ասել, թե ինչպիսի տեսք այն վերջիվերջո կունենա։ Այդ թղթի հետագա օգտակարությունը կախված կլիներ հիմնականում Հայաստանի դիվանագիտությունից, այսինքն՝ ավելորդ պրակտիկ հույսեր չունենաք։

Սակայն ակնհայտ է, որ նմանատիպ քննարկումներ, որոնցում կխոսվեր Արցախի, նրա բռնի հայաթափման, Բաքվում պահվող հայ գերիների և քաղբանտարկյալների, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման, Ադրբեջանին պատժելու անհրաժեշտության մասին, ներկայիս քպ-ակոխ եղած Հայաստանի ԱԺ-ում անհնարին են։ 

Ավելին, ճիշտ նույն օրերին, երբ ԱԺ խոսնակի աթոռը գրկած Ալեն Սիմոնյանը ստանձնել է ալիևյան քարոզչության մանր տրամաչափի խոսնակի դերը ու լկտիաբար արդարացնում էր Արցախի հայաթափումն ու արցախահայության բռնի տեղահանումը, Բրյուսելում ոչ հայ մարդիկ ստանձնել էին հայկական շահերի պաշտպանի դերը։

Անկախ գեոպոլիտիկ խաղերից, շահերից և զարգացումներից, այդ քննարկումներն ապացուցում են, որ կան նախադրյալներ Արցախի հարցի վերակենդանացման համար նաև եվրոպական ուղղությամբ։ Սա էլ ի պատասխան այն հարցին, թե՝ բա «ի՞նչ կարելի է անել»։ 

Հ.Գ. 1. Իհարկե, պետք չէր Արցախը հանձնել ու դրա փոխարեն Արցախի կորստի մասին բազմալեզու վրդովմունքներ ստանալ։ Բայց դա արդեն այլ պատմություն է, որտեղ Վաշինգտոնն ու Մոսկվան, Բրյուսելն ու Փարիզը, Բեռլինն ու Պրահան այդքան մեղք չունեն, որքան Երևանն ու Ստեփանակերտը, Գյումրին ու Վանաձորը, Արմավիրն ու Վարդենիսը…

 Հ.Գ. 2. Որպեսզի այդ քննարկումներից և բանաձևից մի կոնկրետ, թեկուզ փոքր, բայց հստակ արդյունք մնա, այս պայմաններում անհրաժեշտ է անել գոնե հետևյալը։ Եվրոպառլամենտից նոյեմբերի 18-22-ը պաշտոնական պատվիրակություն է մասնակցելու Բաքվի COP 29-ին՝ 15 պատգամավորից բաղկացած։

Նրանց բոլորին հատ առ հատ պետք է ողողել զանգերով, նամակներով, հորդորներով և պահանջել, որ Բաքվում անպայման տեսակցեն բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, իսկ վերադառնալուց հետո առանձին ասուլիս հրավիրեն այդ հարցով։ (Պատվիրակության կազմը՝ այստեղ.):

Նախորդ գրառումը

Պուտինի ձեռքում նկատվել է ԲՐԻԿՍ-ի ենթադրյալ միասնական արժույթի թղթադրամը

Հաջորդ գրառումը

Միշտ կա կադրային սղության խնդիր, բայց շուտով արդարադատության նախարար կընտրենք. Գևորգ Պապոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Միշտ կա կադրային սղության խնդիր, բայց շուտով արդարադատության նախարար կընտրենք. Գևորգ Պապոյան

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական