Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այն, որ ԱԽ քարտուղարն իր մտահոգություններով անուղղակի հաստատում է Ադրբեջանի կողմից ռազմական ճնշման մասին, միանշանակ է. քաղաքագետ

23/01/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտնած մտահոգությունները, որ Ադրբեջանն ինտենսիվ զորավարժություններ է իրականացում, և  Բաքու ռազմական տեխնիկա է տեղափոխվում, ինչ-որ տեղ անուղղակի հաստատում են Ադրբեջանի կողմից ռազմական ճնշման հնարավորությունը։ Բայց թե այդ ճնշումն ինչ բնույթի կլինի, դժվար է կանխատեսել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Հարությունովը։

«Այն, որ ԱԽ քարտուղարն անուղղակի հաստատում է հնարավոր զարգացումների մասին, միանշանակ է։ Սա նորություն է այնքանով, որ նման մտահոգություն իշխանության ներկայացուցիչն է հայտնել, որովհետև նախկինում ՀՀ իշխանությունները հայտարարում էին, որ պատերազմի հավանականությունը ցածր է։

Այն, որ ադրբեջանական կողմը կարող է գործել ռազմական գործողություններ նախաձեռնելու տրամաբանության մեջ, շատ ակնհայտ է, որովհետև նախկինում այդ սխեման մի քանի անգամ կրկնվել է. երբ ադրբեջանական կողմը Հայաստանին նոր պահանջներ է ներկայացնում, իսկ հայկական կողմը կա՛մ չի ընդունում դրանք, կա՛մ դանդաղ է ընդունում, Ադրբեջանը գնում է ռազմական ճնշման։ Դրա համար էլ այս պայմաններում ռազմական գործողությունների հավանականությունն առկա է»,- ասաց քաղաքագետը։

Ըստ Դավիթ Հարությունովի՝ չկա կոնկրետ գործողություն, որին կդիմի ՀՀ իշխանությունը, և որը  կկանխի Ադրբեջանի հնարավոր հարձակումը, որովհետև մի կողմից Ռուսաստանի կողմից տրամադրվող երաշխիքներն այս կամ այն կերպ չեն գործում կամ լիարժեք չեն գործում, մյուս կողմից Իրանն իր հերթին, որպես Հայաստանին  պոտենցիալ երաշխիքներ տրամադրող երկիր, հայտնի չէ՝ Հայաստանի պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմական կոնֆլիկտի կգնա՞։

«Բացի այդ՝ Իրանը հիմա ներքին ու արտաքին պատճառներով շատ բարդ վիճակում է, և դժվար թե միանշանակ երաշխիքներ տրամադրի մեզ։

Ինչ վերաբերում է Արևմուտքին, իհարկե տեսնում ենք, որ ինչ-որ հայտարարություններ արվում են, սակայն այստեղ ևս խոսք չի գնում կոնկրետ ռազմական երաշխիքների մասին։ Այս պայմաններում, փաստորեն, չկա միանշանակ լուծում, որը կարող է բոլոր խնդիրներները վերացնել։

Բայց կարող եմ ասել՝ ՀՀ իշխանությունների քայլերում վիճելի է Ռուսաստանի հետ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելը և դրա հաշին Արևմուտքի հետ մերձենալը։ Կարծում եմ՝ Հայաստանն այս պայմաններում կարող էր փորձել առավել ճկուն լինել և Արևմուտքի հետ մերձեցումը համատեղել Ռուսաստանի հետ ոչ այսչափ ագրեսիվ քաղաքականության հետ։ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարելի էր չսրել այդքան բացահայտ՝ տեղեկատվական արշավի տեսքով»,- նշեց Դավիթ Հարությունովը։

Որպես Հայաստանի դիրքերն ամրապնդող հաջորդ գործոն՝ քաղաքագետը նշեց Զինված ուժերի բարեփոխումների և արդիականացման ինտենսիվությունը։

«Ինձ մոտ, ամեն դեպքում, տպավորություն կա, որ ժամանակային առումով Հայաստանն ուշանում է, ժամանակ է կորցնում, որը կարող էր առավել արդյունավետ օգտագործել։ Երբ արտաքին ռազմական երաշխիքներ այս պահին փաստացի գոյություն չունեն, մնում է ամենակարևոր գործոնը՝ հենց Հայաստանի հնարավորությունները»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տավուշում 32 դպրոցների շենքեր հրատապ նորոգման կարիք ունեն

Հաջորդ գրառումը

Դատական լսումներն անցկացվել են փակ դռների հետևում, որոնց մասնակցել են միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցները. Ռուբեն Վարդանյանի փաստաբան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025
Նորություններ

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025
Միջազգային

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025
Հաջորդ գրառումը

Դատական լսումներն անցկացվել են փակ դռների հետևում, որոնց մասնակցել են միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցները. Ռուբեն Վարդանյանի փաստաբան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական