Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այլևս ոչ ոք չի կարող խանգարել TRIPP-ին. TRIPP-ում երկու կողմ կա՝ ԱՄՆ և ՀՀ. Պապոյանը՝ ՌԴ-ի ներկայացվածության մասին

09/02/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս պահի դրությամբ, եթե Որոտանի հիդրոկասկադի 120 մլն վարկային ներդրումը, որն ընթացքի մեջ է, գումարենք TRIPP-ը՝ մոտ 200 մլն դոլար, գումարենք NVIDIA-ն, որը 500 և ավելի մլն դոլար է, գումարենք ատոմային էներգետիկան, ապա մեկ մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր կան, որոնք շատ շոշափելի են։ Մի մասը նույնիսկ ընթացքի մեջ են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է Հայաստանի հարավում ուրանի հանքերով, նախարարն նկատեց՝ սա աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ։

«Նոր ներդրումային ծրագրեր հնարավո՞ր են. իհարկե,  ցանկալի՞ են՝ շատ, և կուզենք տեսնել։ Բայց ԱՄՆ փոխնախագահը կգա, բանակցությունները կլինեն։ Այլ մանրամասների ես չեմ տիրապետում»։

Անդրադառնալով նախօրեին Թրամփի ստորագրած հրամանագրերին, որով կարող են մաքսատուրքեր սահմանել բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք առևտուր կանեն Իրանի հետ, Պապոյանն ասաց՝ այդ հարցը ևս միանշանակ կքննարկվի Վենսի՝ Երևան այցելության ժամանակ։

«Մոտավորապես 50 մլն դոլարի արտահանում ենք ունեցել նախորդ տարի ԱՄՆ, և այդ ապրանքները իրենց մրցունակությունը կկորցնեն, եթե մաքսատուրքը 10-ից դառնա 25։ Բայց ես գոնե մամուլից եմ իմացել դրա մասին, Էկոնոմիկայի նախարարությունը որևէ բան չի ստացել ԱՄՆ-ի կողմից։

Երկրորդը, կտեսնենք, թե իմպլեմենտացիան ոնց կլինի, բնականաբար, գործընկեր երկրների հետ քննարկումներ տեղի կունենան։ Վենսի հետ բոլոր հարցերը կքննարկվեն։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ օրակարգում ավելի կարևոր ու ավելի հետաքրքիր հարցեր կան։ Դա էլ է կարևոր, բայց ավելի կարևոր հարցեր կան»,- ասաց Պապոյանը։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ Հայաստանում ամերիկյան մոդելի մոդուլային ատոմակայան է կառուցվելու, նախարարն ասաց, որ տարբեր երկրների հետ քննարկումներ են ընթանում, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ։

 «Հայաստանը կընտրի այն տարբերակը, որն իր պետական շահերին ամենահամահունչն է լինելու»,- հավաստիացրեց պաշտոնյան։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյոք ԱՄՆ փոխնախագահի հետ քննարկվելու է նաև հայ գերիների թեման։ Նախարարն արձագանքեց.

«Ես կարծում եմ՝ բոլոր հարցերը, որոնք կարող են լինել հայ-ամերիկյան օրակարգում, կքննարկվեն»։

Անդրադառնալով TRIPP նախագծին, Պապոյանն ասաց. «Արդեն մտել ենք առարկայական փուլ։TRIPP-ը արդեն գնացել է, այլևս ոչ ոք չի կարող խանգարել TRIPP-ին»։

Հարցին՝ Ռուսաստանը կարո՞ղ է ներկայացվածություն ունենալ TRIPP-ում, նախարարն ասաց. «TRIPP-ում երկու կողմ կա՝ ԱՄՆ և Հայաստան»։

Նա նաև հայտարարեց, որ Վենսի այցելության շրջանակներում հակաիրանական հարց չկա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուղիղ. Համահայկական հասարակական դաշինքի գործունեության մեկնարկը

Հաջորդ գրառումը

Ակնկալում եմ, որ ՀՀ իշխանություններն Վենսին կխնդրեն ճնշում բանենցնել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու հայ գերիներին, սակայն նման բան չեն անի. Խաչատրյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սա բնավ իրավական գործընթաց չէ. ակնհայտ օրինաչափություն ենք տեսնում, որ թիրախում մեր քաղաքական ուժն է. Մելոյան

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանն Ադրբեջան է արտահանել 960 դոլարի արտադրանք, Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ 6 միլիոն դոլարի արտադրանք

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Ակնկալում եմ, որ ՀՀ իշխանություններն Վենսին կխնդրեն ճնշում բանենցնել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու հայ գերիներին, սակայն նման բան չեն անի. Խաչատրյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական