Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այդ տեսագրությունները կեղծիք և սուտ են. Արշակ սրբազանը՝ իրեն վերագրովող տեսանյութերի մասին

01/12/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես ակամա հայտնվել եմ ծավալվող որոշ իրադարձությունների առանցքում և կուզեի դրա շրջանակներում տեղ գտնող մեկնաբանություններին, տեղեկություններին պարզաբանումներ ներկայացնել, այսօրլրագրողների հետ զրույցում ասաց Արշակ սրբազանը։

«2018 թվականից սկսյալ՝ ես խիստ որոշակի վերապահումներ ունեցել են քաղաքական գործընթացների վերաբերյալ Հայաստանում։ Իմ վերապահումները հանրայնորեն չեմ արտահայտել՝ հաշվի առնելով ժողովրդի լայն զանգվածների աջակցությունը իշխանությանը՝ համարելով, որ միգուցե ես եմ սխալվել։

Դժբախտաբար, ես այս դեպքում չեմ սխալվել։ Այն անձը, որ առաջնորդում էր քաղաքական պրոցեսները Հայաստանում, որևէ վստահություն չէր ներշնչում ինձ։ Նրա կենսագրության պարզ վերլուծությունը ինձ հուշում էր, որ որևէ դրական տեղաշարժ, որևէ լուսավոր հեռանկար հնարավոր չէ ակնկալել այս մարդու առաջնորդած շարժումից։

Սա մի մարդ է, որն իր ողջ կենսագրության ընթացքում առաջնորդվել է շանտաժով, վիրավորական, զրպարտչական գործելաոճով։

2020-ին մենք կորցրեցինք Արցախը, կորցրեցինք ազգային համերաշխությունը, կեղծ պատճառաբանություններով  բազմաթիվ անձինք ձերբակալվեցին, պառակտվեց հասարակությունը։

Այդ պայմաններում ես անբարոյական եմ համարել որևէ ձևով իմ դիրքորոշումը չարտահայտել։ Ես դա արտահայտել եմ և այսօր էլ  այդ դիրքորոշման վրա եմ։ Այդ անձը, այդ իշխանությունը չի կարող շարունակել մնալ իշխանության։ Օր առաջ նրանք պետք է հեռանանա՝ անկախ նրանից, թե ինչ աշխարհաքաղաքական ու քաղաքական գործոններով է պայմանավորված նրանց պաշտոնավարության շարունակությունը»,–ասաց հոգևորականը։

Արշակ սրբազանը նշեց, որ իր՝ դիրքորոշումներ հայտնելուց հետո իրեն հրավիրել են ԱԱԾ, , զրուցել են իր հետ։

 «Իհարկե, ակնարկներ եղել են որոշ գործողություններ իրականացնելու, բայց որոշապես հասկանալի է դարձել, որ ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով, վախի, ահաբեկչության ներշնչմամբ հնարավոր է հասնել այնպիսի գործողությունների, որոնք չեն բխում իմ համոզմունքներից։

Որևէ տեղեկատվական տեռոր ու սպառնալիք չի կարող ինձ ստիպել անելու մի բան, որն ավելրի մեծ մեղք է, քան այն, ինչը ես երբևէ կարող էի արած լինել։

Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչեմ։ Դա չի նշանակում, որ ես անմեղ եմ, բայց այն վերագրումները, որ վերագրում են ինձ, բացարձակապես կապ չունեն իմ կյանքի, իմ կենսագրության, իմ արածների հետ։

Իհարկե, այդ տեսագրությունները կեղծիք են և սուտ են։ Ես չգիտեմ ավելի մեծ մեղք, որ գործված սայթաքումների դիմաց գործես նոր մեղքեր»,– հայտարարեց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանության հակաեկեղեցական վտանգավոր գործընթացի մասշտաբը. Վահագն Սարոյան

Հաջորդ գրառումը

Հայաստանի ձեռքով փակվեց Մինսկի խումբը, որը պահպանում էր Արցախի հարցի իրավաքաղաքական ներկայությունը միջազգային համակարգում. վերլուծություն

Համանման Հոդվածներ

Մշակութային

Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է Արցախի մասին պատմող «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գարեգին Երկրորդը երկօրյա այցով կմեկի Ֆրանսիա

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ. վերլուծություն

01/12/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի ձեռքով փակվեց Մինսկի խումբը, որը պահպանում էր Արցախի հարցի իրավաքաղաքական ներկայությունը միջազգային համակարգում. վերլուծություն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական