Այսօր վարչապետի աթոռը զբաղեցնող անձը պետք է հրավիրվի եւ պատասխանատվություն կրի քրեական օրենսգրքով. Ես որպես մարդ, որ պաշտպանել եմ մարդու իրավունքները, խոստանում եմ կպաշտպանեմ նաեւ Նիկոլ Փաշինյանին որպես ձերբակալված եւ մեղադրյալ անձ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ նշեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կմայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը:
Նա դիմեց Նիկոլ Փաշինյանի աջակիցներին. «Փրկեք ձեր կուռքին: Ինչու եք ուզում հասնել նրան, որ նրան սպառնան եւ նրա համար վտանգներն ավելի շատ լինեն: Ճիշտ է, որ նա ժամ առաջ հեռանա, ճանաչի իր պատասխանատվության իր չափաբաժինը, որը պետք է չափվի քրեական օրենսգրքով եւ դրանով ավելի պաշտպանված լինի այն վայրերում, որտեղ ավելի պաշտպանված են լինում բոլոր կալանավորները: Դա լավագույն ելնք է մի անձի համար, որը 2,5 տարի իր մեջ կրում է հայատյաց ամբողջ այդ պաշարը:
30 տարի ես զբաղվում եմ պատանդներով, զինգերիներով, անհետ կորածներով: Ցավոք մենք այսօր չենք էլ կարող ասել, թե ինչքան ունենք անհետ կորած, ինչքան ունենք գերի ու պատանդ: Այդ ինչպես է, որ զինադադարը հաստատելուց հետո պատանդառվում է առնվազն 6 մարդ, որոնցից երկուսը 75 եւ 85 տարեկան ամուսնական զույգ: Եթե դա ստորագրվել է, ի՞նչ մեխանիզմներով եք հետեւում յդ զինադադարի պայմանների պահպանմանը եւ ինչպես են գործելու զինադադարը խախտողի հետ: Զգուշացրեք բոլոր արցախցիներին, հակարծ ձեր մեքենաներով չընկնեք ճանապարհ, որովհետեւ վերջին պատանդները հենց ամսի 11-ին են պատանդ ընկել: Նրանցից երկուսը բարեգործական կազմակերպություններից մեկի անդամներ են եւ այն քաղաքացիները, որոնք փորձել են օգնել իրենց մոտ մնացող արցախցիներին»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նա ընդգծեց, որ արցախյան պատերազմում տեղի է ունեցել առնվազն մի քանի դրվագ, որոնք խոսում են կազմակերպված հանձնվելու մասին. «Ժողովուրդը կամ բանակը չի պարտվել, հանձնվել է քաղաքական ղեկավարությունը: Ադրբեջանը չի հաղթել, ընդունել է այդ հանձնումը:Չմտածեք, որ Շուշինը մերը չէ, Շուշին չի կարող լինել ադրբեջանական: Այն եղել է ու մնում է հայկական, որը ոսոխի ոտքի տակ:
News.am