Կիրակի, 26 Հուլիս, 2026

ԱՄՆ ռազմածովային ակադեմիայում հրաձգություն է եղել

Մերիլենդ նահանգի Անապոլիս քաղաքում գտնվող ԱՄՆ ռազմածովային ակադեմիայում կրակոցների  հետևանքով  հինգշաբթի օրը մեկ մարդ հոսպիտալացվել է. մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։

Հեռուստաալիքն ուղիղ եթերում ցույց է տվել, որ մեկ մարդ ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ևս մի քանի մարդ բժշկական օգնության կարիք է ունեցել։ Նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն տրամադրվում։

Ակադեմիայի տարածքում կրակոցներ են լսվել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակոցները կարող էին բացած լինել նախկինում ակադեմիայից հեռացված անձի կողմից։