Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ պետքարտուղարությունը ամերիկացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Ռուսաստան այցելելուց

07/08/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ պետքարտուղարությունը թարմացրել է Ռուսաստանի վերաբերյալ իր ճանապարհորդային ուղեցույցները՝ ամերիկացիներին կրկին կոչ անելով չայցելել ՌԴ. . «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:

Իր մեկնաբանություններում գերատեսչությունը նշել է դեպքեր, երբ ԱՄՆ քաղաքացիները, ներառյալ նախկին և ներկա պետական պաշտոնյաներն ու զինվորական անձնակազմը, ինչպես նաև գործարարները, Ռուսաստան այցելելիս կամ այս երկրում բնակվելիս, առանց պատճառի հարցաքննվել են կամ ենթարկվել սպառնալիքների ռուսաստանցի պաշտոնյաների կողմից:

Ռուսաստանում ամերիկացիները «կարող են դառնալ հալածանքների, չարաշահումների և շորթումների զոհեր», – ասել է պետքարտուղարությունը:

Գերատեսչությունը նշել է, որ պետական բոլոր պաշտոնյաները պետք է ուշադիր կշռադատեն Ռուսաստան մեկնելու անհրաժեշտությունը:

«Ռուսական անվտանգության ծառայությունները կեղծ մեղադրանքներով ձերբակալել են ԱՄՆ քաղաքացիներին, մերժել նրանց արդար և թափանցիկ վերաբերմունք ունենալու իրավունքը, դատապարտել փակ դատավարությունների ընթացքում առանց որևէ ապացույցների»,-նշել է գերատեսչությունը:

«Ռուս պաշտոնյաները կարող են անհիմն հետաձգել կալանավորված ամերիկացի քաղաքացիներին հյուպատոսական օգնության տրամադրումը», – ասված է հաղորդագրության մեջ:

«Ռուսաստանի իշխանությունները կամայականորեն կիրառում են տեղական օրենքները ԱՄՆ -ի քաղաքացի հանդիսացող կրոնական առաջնորդների նկատմամբ և կասկածելի քրեական հետաքննություն սկսում կրոնական գործունեությամբ զբաղվող ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ», – նշել է պետքարտուղարությունը:

«Ռուսական անվտանգության ծառայությունները գնալով էլ ավելի կամայականորեն են կիրառում տեղական օրենքները օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների նկատմամբ, որոնք նրանք համարում են« անցանկալի », և ԱՄՆ քաղաքացիները պետք է խուսափեն Ռուսաստան այցելելուց՝ աշխատանքի բերումով կամ հասարակական կազմակերպություններում կամավոր գործունեություն ծավալելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Ըստ պետքարտուղարության՝ Ռուսաստանը հատուկ սահմանափակումներ է կիրառում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի երկքաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ և կարող է հրաժարվել այդ անձանց ամերիկյան քաղաքացիությունը ճանաչելուց՝ ներառյալ հյուպատոսական օգնությունից նրանց զրկելն ու վերջիններիս Ռուսաստանից հեռանալու խոչընդոտումը:

«Ռուսաստանում չեն երաշխավորվում խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքները, և ԱՄՆ քաղաքացիները պետք է խուսափեն քաղաքական կամ սոցիալական բողոքներին մասնակցելուց», – ասված է հայտարարության մեջ:

Գերատեսչությունը նաև զգուշացրել է, որ միջազգային և տեղական ահաբեկչական կազմակերպությունները, ինչպես նաև ծայրահեղական գաղափարախոսություն կրող անձինք շարունակում են ահաբեկչություններ ծրագրել Ռուսաստանում:

«Ահաբեկիչները կարող են առանց նախազգուշացման հարձակում գործել՝ թիրախավորելով զբոսաշրջային վայրերը, տրանսպորտային հանգույցները, շուկաները կամ առևտրի կենտրոնները, կառավարական շենքերը, հյուրանոցները, ակումբները, ռեստորանները, զբոսայգիները, խոշոր սպորտային և մշակութային իրադարձությունները, կրթական հաստատությունները, օդանավակայանները և այլ հասարակական վայրեր», – նշված է հայտարարության մեջ:

Պետքարտուղարությունը նշում է, որ ԱՄՆ իշխանությունների ՝ Ռուսաստանում ամերիկացի քաղաքացիներին սովորական և արտակարգ իրավիճակների ծառայություններ մատուցելու կարողությունը խիստ սահմանափակ է, հատկապես Մոսկվայում դեսպանատնից և հյուպատոսություններից հեռու գտնվող տարածքներում, քանի որ Ռուսաստանի կառավարությունը սահմանափակել է դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմը և կասեցվել է հյուպատոսական ծառայությունների մատուցումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չեմ պատասխանի, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն է․ նորանշանակ նախարարը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

Հաջորդ գրառումը

«Ո՞վ է պատասխանատվություն կրելու այս կանխատեսումների համար». Նաիրի Հոխիկյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հայ դահուկորդը տուգանվել է իր մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար

03/01/2026
Միջազգային

Վենեսուելայի նախագահ Մադուրոն և նրա կինը բռնվել և դուրս են բերվել Վենեսուելայից. Դոնալդ Թրամփ

03/01/2026
Միջազգային

Մահվան մասին լուրերի ֆոնին պաշտպանության նախարար Պադրինո Լոպեսը հանդես է եկել ուղերձով

03/01/2026
Միջազգային

Թուրքիան աջակցում է Վենեսուելային․ այս ավազակnւթյունը չպետք է անպատիժ մնա․ Էրդողանի խորհրդական

03/01/2026
Հաջորդ գրառումը

«Ո՞վ է պատասխանատվություն կրելու այս կանխատեսումների համար». Նաիրի Հոխիկյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական