ԱՄՆ-ն չի մասնակցի COVID-19-ի պատվաստանյութ մշակելու և տարածելու միջազգային ջանքերին, քանի որ այդ նախաձեռնությունը կապված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, ասել է Սպիտակ տունը:
Նախագահը միջոցներ չի խնայի` ապահովելու, որ ցանկացած նոր պատվաստանյութ համապատասխանի անվտանգության ու արդյունավետության առումով ԱՄՆ առողջապահության նախարարության բարձր չափանիշներին, և որ պատվաստանյութերը մանրակրկիտ կերպով կփորձարկվեն, ասել է Սպիտակ տան խոսնակ Ջադ Դիրը, որի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»։