ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ամերիկյան զորքեր չի ուղարկում Ուկրաինա։ Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
Գերմանիայում լրագրողների հետ զրույցում Պենտագոնի ղեկավարը նշել է պաշտպանության ոլորտում առավել մեծ ծախսերի անհրաժեշտության մասին։
«Եվրոպական մայրցամաքն արժանի է նրան, որ զերծ մնա ցանկացած ագրեսիայից, սակայն հենց հարևան երկրները պետք է առավելագույն ներդրումներ կատարեն անհատական և հավաքական պաշտպանության համար», -շեշտել է Հեգսեթը։