ԱՄՆ-ը նախատեսում է մասնակցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ձևաչափով հանդիպումներին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս տեղեկատվությունը տրամադրել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին:
ԱՄՆ-ն, որպես համանախագահ երկիր, կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հրավիրված հանդիպումներին, ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները Ժնևում նախատեսված են այսօր, իսկ հոկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում: