ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարծիք է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հակառակորդներին ձեռնտու է Միջերկրական ծովում ածխաջրածնային պաշարների շուրջ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններում լարվածությունը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Պոմպեոն նշել է, որ այդ տարածաշրջանի երկրները պետք է խնդիրները լուծեն դիվանագիտական ճանապարհով:
Պետդեպարտամենտի ղեկավարը նաև ասել է, որ ԱՄՆ-ն, ինչպես և նախկինում, խորապես մտահոգված է էներգառեսուրսների որոնման Թուրքիայի ներկայիս գործողություններով, որոնք Անկարան իրականացնում է Արևելյան Միջերկրածովքի վիճելի ջրերում: