ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին առանց Կոնգրեսի թույլտվության հարվածելու որոշումը Սահմանադրության խախտում է և իմպիչմենտի հիմք, սոցիալական ցանցերում հայտարարել է կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը:
«Նա իմպուլսիվորեն ռիսկի դիմեց պատերազմ սկսելու, որը կարող է մեզ սերունդներ շարունակ թակարդի մեջ գցել», – ընդգծել է նա:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի երեք միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի: «Աշխարհում չկա որևէ այլ զինվորական, որը կարող է դա անել։ Հիմա խաղաղության ժամանակն է», – ընդգծել է պետության ղեկավարը։