Ամերիկացի 27 կոնգրեսական Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին նամակ է հղել, որտեղ կոչ են անում էմբարգո կիրառել Թուրքիայի նկատմամբ, նշելով, որ «Թուրքական ԱԹՍ-ները վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների համար»։
27 կոնգրեսականներ ԱՄՆ-ի պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել անօդաչու թռչող սարքերի՝ Թուրքիա արտահանման արտոնագրերի տրամադրումը, մինչև չավարտվի Կովկասում, Հարավային Ասիայում, Արևելյան Միջերկրական ծովում և ամբողջ աշխարհում թուրքական անօդաչու սարքերի ծրագրերի ապակայունացնող դերի պաշտոնական հետաքննությունը:
Նամակում հիշատակվել է, որ Թուրքիան խախտել է ՆԱՏՕ-ի դրույթները, գնելով ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր Ռուսաստանից։ Կոնգրեսականները նշել են, որ Թուրքիայի նկատմամբ ռուսական համակարգերի պատճառով սահմանվեցին պատժամիջոցներ և չնայած դրան, Անկարան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի կազմի մեջ։