Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի իշխանությունները կոչ են արել Մյանմայի զինվորականներին՝ ազատ արձակել ձերբակալված պաշտոնյաներին

01/02/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիս Փեյնը անհանգստություն են հայտնել Մյանմայում ստեղծված իրադրության կապակցությամբ եւ զինվորականներին կոչ են արել՝ անհապաղ ազատ արձակել պետխորհրդական Աուն Սան Սու Չժիին եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին:

«ԱՄՆ-ը լուրջ մտահոգություն եւ տագնապ Է հայտնում այն բանի հետ կապված հաղորդագրությունների առնչությամբ, որ Բիրմայի զինվորականները ձերբակալել են քաղաքացիական կառավարության մի քանի առաջնորդների, ներառյալ պետխորհրդական Աուն Սան Սու Չժիին (…): Մենք կոչ ենք անում Բիրմայի զինվորական ղեկավարներին՝ ազատ արձակել կառավարության բոլոր պաշտոնատար անձանց ու քաղաքացիական հասարակության առաջնորդներին եւ հարգել Բիրմայի ժողովրդի կամքը, որն արտահայտել Է նոյեմբերի 8-ի դեմոկրատական ընտրություններում»,-ասվում Է Բլինքենի հայտարարության մեջ, որը տարածվել Է Պետդեպարտամենտի կողմից: Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մերիս Փեյնը նույնպես կոչ Է արել ազատ արձակել ձերբակալված բարձրաստիճան պաշտոնյաներին:

«Մենք հորդորում ենք զինվորականներին՝ հարգել իրավունքի գերակայությունը, վեճերը լուծել օրինական մեխանիզմների օգնությամբ եւ ազատ արձակել բոլոր քաղաքացիական առաջնորդներին եւ մյուս անձանց, որոնք անօրիկանորեն ձերբակալվել են»,-հայտարարել Է Փեյնը: Նախարարը նշել Է, որ Ավստրալիան աջակցում Է Ազգային ժողովի խաղաղ գումարումը՝ 2020 թվականի նոյեմբերին անցկացված համընդհանուր ընտրությունների արդյունքներին համապատասխան»: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ զինվորականները ձերբակալել են Մյանմայի պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Մյանմայի զինվորական հեռուստատեսությունը հաղորդել Է երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Նաեւ հայտնի Է դարձել, որ պետական հեղաշրջման արդյունքում ողջ պետական իշխանությունը երկրում անցել Է Մյանմայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուին, իսկ նախագահի պաշտոնակատար Է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն: Զինվորականները հայտարարել են, որ ձերբակալություններն անցկացրել են ի պատասխան «ընտրությունների կեղծման», որոնք երկրում անցկացվել են 2020 թվականի նոյեմբերին 8-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Armenpress

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Դեռ վաղ է քննարկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը»

Հաջորդ գրառումը

ԱԺ-ում քննարկվում են գիտությանը վերաբերող խնդիրներ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում լույս չկա

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մահացել է գերեվարված Լևոն Մնացականյանի քույրը

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ժողովուրդը շատ լավ ծանոթ է «փրկության» ամերիկյան փորձին՝ սկսած Իրաքի և Աֆղանստանի փորձից մինչև Գազա. Շամխանի

02/01/2026
Հաջորդ գրառումը

ԱԺ-ում քննարկվում են գիտությանը վերաբերող խնդիրներ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական