ԱՄՆ-ը մտադիր է խստացնել մուտքի կանոնները 43 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ սահմաններն ամբողջությամբ չեն փակվի, բայց միայն հարուստ ձեռներեցները, ովքեր բիզնեսի հետ կապված պատճառներով են գալիս Միացյալ Նահանգներ, կկարողանան վիզա ստանալ, մինչդեռ զբոսաշրջիկները և միգրանտները, ամենայն հավանականությամբ, կկանգնեն մերժման:
ԱՄՆ Պետդեպարտամենտն առաջարկել է այդ երկրները դասակարգել երեք կատեգորիաների։
Առաջին խմբի քաղաքացիներին կարգելվի հատել սահմանը՝ Աֆղանստան, Բութան, Եմեն, Իրան, Լիբիա, ԿԺԴՀ, Կուբա, Սիրիա, Սոմալի, Սուդան և Վենեսուելա։
Երկրորդ կարգի երկրների քաղաքացիների համար խիստ սահմանափակումներ կկիրառվեն։ Այստեղ ներառվել են բացի Ռուսաստանից և Բելառուսից նաև Հաիթին, Լաոսը, Մյանմարը, Պակիստանը, Սիերա Լեոնեն, Թուրքմենստանը, Էրիթրեան և Հարավային Սուդանը։
Երրորդ խումբը վերապահված էր այն երկրներին, որոնց համար «զննման վերաբերյալ տեղեկատվությունը բավարար չէ, և դա պահանջում է ԱՄՆ մուտքի մասնակի կամ ամբողջական արգելք». սա ներառում է Անգոլա, Անտիգուա և Բարբուդա, Բենին, Բուրկինա Ֆասո, Վանուատու, Գամբիա, Դոմինիկյան Հանրապետություն, Կոնգո, Կոնգո ԴՀ, Լիբերիա, Զիմբաբվե, Կաբո-Վերդե, Կամերուն, Մալավիա, Կամբոջա, Մալի, Սան Տոմե և Պրինսիփ, Սենթ Քիթս և Նևիս, Սենթ Լուչիա, Չադ և Հասարակածային Գվինեա:
Միևնույն ժամանակ հրապարակումը պարզաբանել է, որ երկրների ցանկը և բաշխումն ըստ կատեգորիաների մշակվել են Պետդեպարտամենտի կողմից մի քանի շաբաթ առաջ, հնարավոր է փոփոխություններ լինեն։