Ամերիկացիները պետք է անհապաղ լքեն Իրանը ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան կամ Թուրքիա, հայտարարել է Իրանում ԱՄՆ դեսպանատունը։
Ըստ դեսպանատան տարածած հաղորդագրության. բողոքի ցույցերի ֆոնին Իրանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, փակվել են ճանապարհները, խափանվել է հասարակական տրանսպորտի գործունեությունը, իսկ ինտերնետը արգելափակվել է։ Իրանի կառավարությունը շարունակում է սահմանափակել բջջային, ստացիոնար և ազգային ինտերնետային ծառայությունների հասանելիությունը, իսկ ավիաընկերությունները սահմանափակում կամ չեղարկում են դեպի Իրան և Իրանից չվերթները։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է սպասեն ինտերնետի շարունակական խափանումներ, պլանավորեն այլընտրանքային հաղորդակցություններ և, եթե անվտանգ է, դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան կամ Թուրքիա լքելու հարցը»,-հայտնում է դեսպանատունը։





