ԱԺ-ում փորձում են օրենք ընդունել և փոխել Ընտրական օրենսգիրքը, որպեսզի արգելեն Սամվել Կարապետյանի անվան կիրառումը, այսօր հրավիրված հրատապ ճեպազրույցի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։
«Դա խոսում է նրա մասին, որ իշխանականները երկար ժամանակ է՝ ապրում են վախի մթնոլորտում։ Նրանք ամիսներ շարունակ կռիվ էին տալիս Սամվել Կարապետյանի նկարի հետ՝ բառիս բուն իմաստով, իսկ հիմա կռիվ են տալիս նրա անվան հետ։
Փաշինյանն ինչով ասես փորձում է վախեցնել ժողովրդին. էլ պատերազմով, ապօրինի կալանավորումներով. ով թթու խոսք է ասում կամ ինչ-որ շարժում է անում, կալանավորում, տանում են», – նշեց Ալիկ Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ հաջորդ վարչապեռտը լինելու է Սամվել Կարապետյանը, քանի որ ժողովուրդը հասկացել է՝ դրական փոփոխություններ կարող է բերել միայն Սամվել Կարապետյանը։
«Դրա համար էլ ընկել են պանիկայի մեջ։ Մեր ժողովրդին չեն կարող վախեցնել։ Իշխանություններն իրենք իրենց վաղուց մաշել են, կախվել են փրփուրներից»,- ասաց Ալեքսանյանը՝ հավելելով, որ իրենք պայքարելու են՝ ունենալու ուժեղ Հայաստան։









