Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի տնօրեն Արամ Սուրեն Համբարյանը գրում է.
«Հռոմի Պապ Լեօ XIV, կանգնեք Հայաստանի կողքին։
Հայաստանը՝ աշխարհի առաջին քրիստոնյա ազգը (մ.թ. 301թ.) – այսօր մոլորակի ամենավտանգված երկրներից մեկն է, շրջափակված, ծով ելք չունեցող, ցեղասպանությունը վերապրած պետություն, որը համընդհանուր հավատքի և ազատության սահմաններում պայքարում է գոյատևելու համար»: