Կապ չունի, թե շաբաթվա, ամսվա որ օրն է։ Մենք ամեն օր պետք է հիշատակենք զոհված տղաների հիշատակը, ովքեր իրենց ամենաթանկն են նվիրել հայրենիքին՝ իրենց կյանքը,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Դադիվանքի նախկին վանահայր, Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։
Տեր Հովհաննեսը նաև նշեց.
«Ոմանք ասում են հունվարի 27-ը ճիշտ օր չի։ Դա թող մնա այն մարդկանց համար, ովքեր որոշել են, բայց մենք պարտավոր ենք ամեն ժամ, ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս հիշատակել մեր տղաներին, այն տղաներին, որոնք իրենց ամենաթանկ են նվիրել հայրենիքին ու նահատակվել են հանուն հայոց ազգի։
Փառք մեր տղաներին, փառք նրանց, ովքեր հիմա միացել են երկնային զորքին։ Այսօր մեր երկնային զորքի հիշատակի օրն է, վաղն էլ՝ Հայոց բանակի օրը»։





