Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամեն մեկը կարող է մտածել, որ սա եղել է նախօրոք պարտությունը պլանավորած պատերազմ․ Ռոբերտ Քոչարյան

27/01/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցած ժամանակահատվածում էլի մի շարք բացահայտումներ եղան, որոնք ավելի մեծ կասկածներ առաջացրեցին, թե ինչու մենք այսպիսի պարտություն ունեցանք։ Եվ դա գումարվեց այն հանգամանքին, որ այն ժամանակ հնչեցված փաստերին, որեւէ ոսջամիտ բացատրություն մենք չենք ստացել։ Այս մասին 3 լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Անժելա Թովմասյանի (hayeli.am), Սեւակ Հակոբյանի (Yerevan-today) եւ Բորիս Մուրազիի (politik.am) հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Եվ սա՛ է ստեղծում այն մթնոլորտը, որի պատճառով քաղաքացիների շրջանում բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնք անպատասխան են մնում պետական մարմինների կողմից։ Սա, իհարկե, մեծ պրոբլեմ է։ Այսպիսի մի դիլեմա է առաջանում յուրաքանչյուր մարդու համար․ վարչապետը, իշխանությունն արեցին ամեն ինչ պատերազմ ունենալու համար կամ չարեցին ոչինչ պատերազմը կանխելու համար։ Եվ երկրորդը․ վարչապետը, իշխանությունը արեցին ամեն ինչ պատերազմում պարտվելու համար եւ չարեցին ոչինչ պատերազմում չպարտվելու համար։ Երբ քաղաքացին այսպիսի դիլեմայի առջեւ է կանգնում, իհարկե, սա նորմալ վիճակ չէ, եւ քաղաքական դիսկուրսը երկրում, քննակումները գնում են այն ուղղությամբ, թե ինչ չափով է այդ կասկածը  պրեյոկտվում մեր իրավիճակի վրա։ Կրկնեմ՝ այն ժամանակվանից բազմաթիվ հարցեր ավելացան, որոնք մնացին անպատասխան», ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Դուք ունե՞ք պատասխանը, հարցին, ՀՀ նախկին նախագահն ասել է․ այնքան շատ են սխալները, որ ինքը կարծում է՝ մեկ մարդու համար, մեկ պատերազմի համար դրանք չափից դուրս շատ են։

«Ես կառաջարկեի այդ հարցին նայել այլ անկյան տակ․ իսկ ինչն է ճիշտ արվել, որպեսզի չունենանք պատերազմ եւ չպարտվել այդ պատերազմում։ Այս 2,5 ամսվա մեջ որեւէ մեկը չի ասել, թե ինչն է ճիշտ արել այս վարչապետը, այս իշխանությունը այս վիճակում չհայտնվելու համար։ Ասում է՝ 30 տարի, եւ այլն, եւ այլն, բայց կոնկրետ այս ընթացքում ի՞նչն է ճիշտ արվել։ Եվ սա ուղղակի ապշեցնում է։ Գիտեք, կյանքում չի լինում, որ ենթադրվող բազմաթիվ քայլերից, նույնիսկ պատահաբար դու մեկ ճիշտ քայլ չես անում։ Ուղղակի հիշեցնենք մեր ժողովրդին, խոսքը մի շարք բաների մասին է․ դիվանագիտական ձախողում, գործընթացը փակուղի մտցնել, հրահրել Թուրքիային, Ադրբեջանին, քայլերով միավորել նրանց մեր դեմ, պատերազմի ժամանակ մարտական ճանապարհ անցած փորձառու հրամանատարների չեզոքացում, կանոնավոր բանակից անցում ջոկատների, այս ամենը քննարկվել է եւ շարունակում է քննարկվել մինչեւ օրս։ Եվ կրկնեմ, օգնեք ինձ ասել՝ ո՞ր քայլն է եղել ճիշտ, այս վիճակում չհայտնվելու համար», նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Դավաճանությո՞ւն էր, թե՞ անպարաստության, անփութության հետեւանք, հարցին ի պատասխան, Ռ․Քոչարյանն ասել է․

«Փաստացի ի՞նչ ունենք մենք այսօր․ ձայնագրությունից նկատելի է, որ այդպիսի թեմա եղել է (նկատի ունի Լուկաշենկոյի կողմից Սերժ Սարգսյանին Ալիեւի կողմից 5 մլրդ դոլար առաջարկելը Արցախի անվտանգության գոտուց հրաժարվելու դիմաց՝ NEWS.am), քննարկումներ եղել են, մերժում եղել է։ Հայտնի դարձավ նաեւ, որ այս նոր իշխանությունը այս կարգի խոսակցության մեջ մտել է Ադրբեջանի հետ, հայտնի պաշտոնյա, հանդիպում Դուբայում, փաստացի եղել է։ Եվ մենք չգիտենք՝ այդ առաջարկն ընդունվե՞լ է, թե՞ մերժվել։ Մենք ունենք այդպիսի խոսակցություն, որը հաստատված է եւ անհերքելի, եւ ունենք արդյունք, խոսքը տարածքների դիմաց 5 միլիարդի մասին էր, ունենք կորցրած տարածնքեր, որոնց մասին խոսվում էր՝ 5+2, հիմա մի բան էլ ավելի կորուստ ունենք։ Հիմա ես չունեմ փաստեր՝ հայտնաբերելու, ապացուցելու  համար այդ կապը, հետեւանքի եւ առաջարկի միջեւ, բայց մենք ունենք իրավապահ մարմիններ, եթե ունենք պետություն, ապա այդ կապը պետք է կամ հերքվի կամ հաստատվի։ Դա կարելի է անել լայնածավալ եւ պրոֆեսիոնալ հետաքննությամբ։ Իսկ քանի որ իշխանությունը մերժում է որեւէ նույնիսկ ուսումնասիրություն, մերժում է փաստահավաք խմբի ձեւավորումը, ուրեմն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտածելու, որ այդպիսի գործարք եղել է, այնքան ժամանակ, քանի դեռ դա չի հերքվել։ Պարզ է, որ այս իշխանության օրոք դա հնարավոր չի անել, իշխանությունը պետք է փոխվի, եւ քաղաքացիները իմանան՝ ինչ է կատարվել իրականում»։

Դա այն հարցերից մեկն է, որի պատասխանն այսօր չկա, ասել է երկրորդ նախագահը անդրադառնալով հարցին, որ ԶՈՒ ԳՇ պետը պատերազմի չորրորդ օրը զեկուցել է պատերազմը շարունակելու անհնարինության մասին, իսկ պատերազմը հաջորդող օրերին այդպես էլ չի կանգնեցվում։

«Դա առաջացնում է մեծ կասկածներ, որ եղել է նման գործարք, եղել են ստվերային պայմանավորվածություններ, եւ մարդիկ իրավունք ունեն կասկածներ ունենալ։ Եվ նրանց արձագանքից էլ կարելի է դատել, թե ինչ վերաբերմունք ունեն վարչապետի նկատմամբ․/ եթե համակրում է, ասում է՝ չի եղել գործարք, իսկ ովքեր չեն համակրում, իսկ մեծ մասն այսօր նաեւ  ատում է, հավատում է այդ ամենին։ Սա նորմալ վիճակ չէ, որ հանրությունը պետք է ապրի այսպիսի մտորումներով։ Ստեղծվում է տպավորություն, որ ամեն մեկը կարող է մտածել, որ սա եղել նախօրոք պարտությունը պլանավորած պատերազմ։ Այդպիսի ողջամիտ կասկած փաստերի այսպիսի համադրումով, առաջանում է», նշել է Ռոբերտ Քոչարյանը։

News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլը փորձում է ջնջել վերջին հարյուր տարվա մեր պատմությունը: Թույլ չե՛նք տալու. Վազգեն Մանուկյան

Հաջորդ գրառումը

Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
Նորություններ

Շուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը պարզապես անհնար է. Տիգրան Աբրահամյան

09/05/2026

Շուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը, քողարկելը կամ խմբագրելը պարզապես անհնար է։ Արցախի դրոշի, Արարատ սարի և գաղափարի դեմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական