33 տարի մենք ունեցել ենք մեր վաստակը, մեր նվաճումները, բերկրանքի մեր պահերը, բայց չենք գտել ազգային բանաձեւը, որ պահենք այն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Անձնականը, հատվածականը, կուսակցականը, նախագահականը գերակայել է ազգայինի ու պետականի նկատմամբ: Մարտահրավերը մեր մեջ է, անհնար ոչ մի բան չկա: Պետք է արժանապատվությունը հետ բերել, հայրենիքը հետ բերել, անկեղծություն եւ քաղաքացիականություն հետ բերել մեր ժողովրդին:
Մեր պատմությունը շարունակվում է: Այստեղ ամփոփված են մեր ծնողները, որոնք տվեցին իրենց կյանքը ոչ թե վասն ոչնչի, այլ հայրենիքի համար: Մենք դա պետք է իմաստավորենք մեզ փոխելով վերից վար, աջից ձախ, իշխանությունից ընդդիմություն, կամ շարունակենք այս հորձանուտի մեջ:
Բոլորիս մոտ կա այդ տենչանքը, որ ապրենք իրապես իրավական, իրապես անկախ, իրապես ինքնիշխան, անանձնական, ամենապատկան Հայաստանում: Դա է մեր գործելու իմաստը եւ մեր հնարավորությունը, օրհնանք, մեր սերնդի վերջին շանսը», – ասաց նա: